Երևան
23 / Օգոստոս / 2019

Ավտովթար Հերացու փողոցում. կան տուժածներ

Մայիսի 10-ին, ժամը 02:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ «Mersedes CLS-350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա.) բախվել է ճամփեզրին կայանած «Ford» մակնիշի քարշակ-ավտոմեքենային (վարորդ՝ Ա.Ս.):

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, «Mersedes CLS-350» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Յ.Կ.-ն (ծնված 1983 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

«Ford» մակնիշի քարշակ-ավտոմեքենայի վարորդ Ա.Ս.-ն հոսպիտալացվել է «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Mersedes CLS-350» մակնիշի ավտոմեքենան:

դիտվել է 17026 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին