Երևան
20 / Օգոստոս / 2019

«Հերիք է աջ ու ձախ սպառնաս». Շարմազանովը՝ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատմությունը հիշում է բազմաթիվ վայ գործիչների, որոնք, իշխանության գալով, ոչ թե բարեփոխում են արել ու միավորել հասարակությանը, այլ հակառակը՝ բաժանարար գծեր քաշել երկրի ներսում ու գործ անելու փոխարեն ռեպրեսիաներ արել:

Այդպիսին էին բոլշևիկները Ռուսաստանում և նացիոնալ-սոցիալիստները կամ ֆաշիստները Գերմանիայում ու Իտալիայում:

Դժբախտաբար, նույն ճանապարհով է շարժվում Հայաստանի հեղափոխական կոմիտեի ղեկավարՓաշինյանը: Ընդամենը երեկ՝ մայիսի 9-ին, մեր Եռատոնն էր: Տոն, որը պետք է միավորի ողջ հայությանը:
Արի ու տես՝ մերօրյա բռնապետին դուր չի եկել, որ Արցախում բարձր են գնահատում ազգային հերոսներին:

Նյարդայնացած այս իրականությունից՝ Նիկոլը հասարակությունը հերթական անգամ բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների և այս անգամ սպառնում հեղափոխությամբ Արցախում:

Հերիք է աջ ու ձախ սպառնաս, հերիք է ասուլիսներին աննպատակ գոռգոռաս ու քեզ պահես մանկության երազանքը չիրականացրած լաչառ երեխայի նման:

Վերջապես հաշտվիր, որ կան քո կարծիքը չկիսող մարդիկ ու այս մարդիկ քո ապաշնորհ քայլերի արդյունքում ավելանալու են, որոնք քո անօրակարգ և բովանդակությունից զուրկ խորոված ուտելու, ասֆալտին փռելու, գոռալու ու հեծանիվ քշելու հեղկոմական քաղաքականության հետ համամիտ չեն:

Հ.Գ. Ժամանակն է գիտակցել, որ սկզբունքային գործիչներ ու մարդիկ կան դեռ:

Հ.Հ.Գ.
Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած,
Աքլորը քարոզչի վերարկու հագած,
Ամբիոն է ելել, խելքի աշեցեք:

Ջիվանի»:

դիտվել է 19985 անգամ

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին