Երևան
18 / Օգոստոս / 2019

Պատասխանատվությունը շատ ծանր է լինելու

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Փաշինյանի մամուլի ասուլիսը շատ հարցեր առաջացրեց, որոնք պահանջում են կոնկրետ գնահատական և պատասխան։

Մի քանի գրառումներով կանդրադառնամ ասուլիսի ընթացքում հնչած վտանգավոր և խիստ հակասական հայտարարություններին, իսկ հետո կտամ ընդհանուր գնահատական Հայաստանի իշխանության մեկ տարվա աշխատանքներին։

Եվ այսպես.

1. Հայաստանի նորագույն պատմության ընթացքում Հայաստանի ոչ մի իշխանություն իր կողմնակիցներին չի հանել իր դեմ բողոքի ցույցի դուրս եկած մարդկանց դեմ՝ հասկանալով դրա ծայրաստիճան վտանգավորությունը պետության և պետականության համար։

Հանել են ոստիկաններ, օլիգարխների թիկնազոր, թաղի խուժան, նաև բանակ, բայց իրենց կողմնակիցներին կոչ չեն արել դուրս գալ փողոց և պաշտպանել իրենց իշխանությունը։

Փաշինյանը, պատասխանելով իր դեմ հնարավոր բողոքի ցույցերի մասին, նշեց, որ երկրորդ հեղափոխություն կսկսի՝ փաստացի սպառնալով այդ ցույցերի դեմ փողոց հանել իր կողմնակիցներին։

Պարո՛ն Փաշինյան, հակաիշխանական ցույցեր և հանրահավաքներ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, և կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը խաբում է մարդկանց, ստում ամեն խոսքում, կեղծում ինքն իրեն։

Այնպես որ սովորեք, դուք ոչ առաջինն եք, ոչ էլ վերջինը և ոչ մի պարագայում նույնիսկ չմտածեք բողոքող ժողովրդի դեմ հանել ձեր կողմնակիցներին։

Դրա պատասխանատվությունը շատ ծանր է լինելու »,– գրել է Ղազինյանը։

դիտվել է 9838 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին