Երևան
18 / Հունիս / 2019

Գուրգեն Եղիազարյանը՝ ԱԱԾ-ից ոչնչացված փաստաթղթերի մասին

Նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել. այս մասին իր վարչապետության մեկ տարին ամփոփող ասուլիսում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ տեղի ունեցածը որակելով հանցագործություն։

Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ փաստաթղթերի ոչնչացման հանգամանքը բացահայտվել է անցած տարի ամռանը, և այդ ուղղությամբ ծառայողական քննություն է ընթանում։

Այսօր լրագրողների հարցերին ի պատասխան՝ թեմային անդրադարձան նաև հասարակական ու քաղաքական տարբեր գործիչներ։

«Այսօր մենք խնդիր ունենք պաշտպանելու մեր պետականության վերջին հենարանը, մեր ԱԱԾ-ն, որովհետև Նիկոլ Փաշինյանը սկսել է ԱԱԾ-ի ոչնչացման գործընթացը»,- հայտարարեց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը։

Նաև հավելեց, որ ե ԱԱԾ-ի պետ նշանակվելիս՝ Ա. Վանեցյանն ընդունել է ԱԱԾ-ն ամբողջությամբ՝ մինչև վերջին փաստաթուղթը, մինչև վերջին մեխը. «Եվ մեկ տարի հետո հայտարարել, որ ԱԱԾ-ում նախկին իշխանությունների ձեռամբ ինչ-որ բան է ոչնչացվել՝ լուրջ չէ»։

Ազգային անվտանգության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը քննարկման շրջանակն ավելի ընդլայնեց՝ հիշելով Մարտի 1-ի գործը. «Բա ասում ես՝ հարյուր տոկոսով բացահայտել ես գործը, բա մի հատ սրիկայի չտեսնե՞նք՝ ով կրակել է նրանց վրա… Եվ ես չեմ բացառում, որ մարտի 1-ի գործով էլ է էնտեղ փաստաթղթեր ոչնչացվել… Ոչ միայն մարտի 1-ի, ոչ միայն Սորոսի… էնտեղ բազմաշերտ է եղել փաստաթղթերի ոչնչացում»։

ԱԱԾ փաստաթղթերի ոչնչացման մասին վարչապետի հայտարարությունը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ որպես իրավաբան, գնահատեց հանցագործության մասին հաղորդում.

«Դա ասեր վարչապետը թե այլ անձ՝ եթե որևէ մեկը հաղորդում է, որ փաստաթղթեր են ոչնչացվել, առավել ևս՝ Ազգային անվտանգության, ուրեմն անմիջապես իրավապահ մարմինները պետք է գործի անցնեն»։

«Ենթատեքստը, որով մեզ տեղյակ են պահել այդ փաստաթղթերի ոչնչացման մասին, կարծում եմ, որ հանցագործություն է տեղի ունեցել՝ թաքցրել են մի այլ հանցագործություն»,- կարծիք հայտնեց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

դիտվել է 39451 անգամ

Ֆրանսիան վարում է երկակի քաղաքականություն՝ տեղի տալով Ադրբեջանին ու Թուրքիային

Մենք իրենց գրպանին ենք խփել, դրա համար էլ ստեղծվել է այս աժիոտաժը. Սիլվա Ադամյան

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3