Երևան
19 / Հուլիս / 2019

5 տհաճ իրավիճակ, որի մեջ հայտնվել են «Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասանները

HBO հեռուստաալիքը «Գահերի խաղը» հեռուստասերիալը հայտարարել է իր ամենահաջողված նախագիծը. յուրաքանչյուր սերիան հավաքել է գրեթե 20 միլիոն դիտում։ Սերիալի հաջողության պատճառը ոչ միայն խճճված սցենարն է, որտեղ անսպասելիորեն մահանում են անգամ գլխավոր հերոսները, այլ նաև ստացված դերասանական խաղը։

Կիտ Հարինգտոնը բացահայտել է Ջոն Սնոուի ճակատագիրը, որպեսզի խուսափի տուգանքից

Ջոն Սնոուի դերակատարն իր կերպարի ճակատագիրը պատմել է ոստիկանին, որը ցանկացել է տուգանել նրան արագությունը գերազանցելու համար։ Ոստիկանը կանգնեցրել է Հարինգտոնի մեքենան և ասել․ «Կա՛մ դուք վճարում եք տուգանքը, կա՛մ պատմում եք, թե ինչ է լինելու Ջոն Սնոուի հետ»։ Դերասանը ստիպված պատմել է, որ հաջորդ եթերաշրջանում ողջ է մնալու, որից հետո ոստիկանը ճանապարհել է նրան։

Սոֆի Թյորները երկու տարի չի լվացել իր գլուխը

Սանսա Սթարքի դերակատարը հանուն իր կերպարի ստիպված է եղել զոհաբերել իր անձնական հիգիենան։ Մի քանի այլ դերասանների հետ նա ստիպված է եղել շուրջ երկու տարի կրճատել շամպունի օգտագործման քանակը։ Պատճառն այն է, որ Արքայական նավահանգստից փախչելուց հետո նա պետք է բնական թափթփված տեսք ունենար։

Մեյսի Ուիլյամսն ընկել է ձիուց

Արիա Սթարքի դերակատարը ծիծաղով է հիշում իր՝ ձի վարելու առաջին դրվագները։ Դերասանները մարզվում էին իսլանդական ձիերի վրա, որոնք իրենց չափսերով նման են պոնիների։ Այնուամենայնիվ, դա դերասաններին չազատեց որոշ անհաջողություններից։

Մի անգամ դերասանուհին ձիուց անհաջող վայրէջք է կատարում և խճճվում պարանների մեջ։ Արդյունքում նա իջնում է մեկ ոտքի վրա, քանի որ մյուս ոտքը մնացել էր պարանների մեջ։ Փաստորեն, դերասանուհին բնավորությամբ շատ նման է իր կերպարին։

Լինա Հիդին պայքարում էր հանդիսատեսի ատելության դեմ

Սերսեա Լանիսթերի դերակատարի խոսքերի համաձայն՝ հանդիսատեսն այնքան է ատել իր կերպարը, որ սկսել է ատել նաև դերասանուհուն։ Օրինակ՝ բուժքույրը, ով օգնել է նրան կերակրել երկրորդ երեխային, հիշելով հանրային մերկացման դրվագը, նրան ասել է․ «Ամոթ»։ Հիդին այս ամենը ընդունում է որպես հաճոյախոսություն իր դերասանական աշխատանքի համար։

Իվան Ռեոնը մի քանի անգամ հարված է ստացել դեմքին

Ռամսի Սնոուի դերակատարը մի քանի անգամ երեսին հարված է ստացել Կիտ Հարինգտոնից։ Բաստարդների ճակատամարտի նկարահանումների ժամանակ Ջոն Սնոուն այնքան է տարվում իր դերով, որ իրական հարվածներ է հասցնում Ռամսիին։ Հարինգտոնի խոսքերի համաձայն՝ Ռեոնն այս ամենը շատ սովորական է ընդունել։ Այնուամենայնիվ, դժվար թե նրան հաճելի լիներ աշխատանքի ժամանակ հարվածներ ստանալ։

դիտվել է 38948 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է