Երևան
18 / Օգոստոս / 2019

Արթուր Դանիելյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

Արթուր Դանիելյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ: Այս մասին տեղեկացնում է հենց ինքը՝ Արթուր Դանիելյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։

«Շատերդ կասեք` իմաստը ո՞րն ա, հաշվի առնելով այն, որ հիմա մարդասպաններին բանտից ազատում են, քայլառաստ լինելը առհասարակ ինդուլգենցիա է դարձել, իսկ ընդդիմադիրները ենթարկվում են սիստեմատիկ հետապնդումների, ինչի հանդեպ իրավապահները անհաղորդ են:


Ասեմ՝ ես պատրանքներ չունեմ: Թեպետ մեր հայցադիմումը լիովին հիմնավորված է, ես խիստ կասկածում եմ, որ այն կընդունվի, էլ չեմ ասում բավարարվի: Չէ, խնդիրը դա չէ: Խնդիրը նրանում է, որ անկախ նրանից, թե որքան անիրատեսական է էս պահին թվում պետություն ունենալը, մենք չենք կարող համակերպվել այն փաստի հետ, որ օտարերկրյա գործակալները հեղաշրջում են իրականացրել:


Ես չգիտեմ կպահպանվեն արդյոք հայկական պետությունները, բայց եթե պահպանվեն, նրանք պետք է հիմնված լինել օրենքի գերակայության ու պատժի անխուսափելիության վրա:

Նիկոլ Փաշինյանը և դեբիլիզմի 50 երանգները ներկայացնող իր շրջապատը, միայն էս դրվագով պիտի պատժվեն` ոչ միայն, բազմաթիվ կարգեր խախտելով, օրենք ընդունել տալու համար, այլ ինձ անձամբ վիրավորելու համար:

Քաղաքացին ես եմ, ոչ թե իր տհաս, ստրկամիտ, աբիժնիկների կույտը: Քաղաքացիների մի խմբի հաղթանակը մյուս քաղաքացիների հանդեպ սահմանելով տոնական օր` նրանք մեր մեջ մտցրել են բաժանարար գծեր, ես այդ գծերը կընդգծեմ ու տեսնենք ինչ կլինի վերջում…»։

դիտվել է 13025 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին