Երևան
24 / Հուլիս / 2019

Սերժ Սարգսյանը ներողությու՞ն է խնդրել. ինչ կատարվեց Արցախում

lragir.am-ը գրել է․ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Արցախ այցը՝ Հաղթանակի տոնի առիթով, բավական լուսաբանվեց, իսկ Սերժ Սարգսյանը խախտեց լռությունն ու Արցախի հեռուստատեսության հետ ունեցավ ավելի ան 5 րոպեանոց զրույց, իհարկե չխոսելով որեւէ ներքաղաքական թեմայի մասին:


Փոխարենը Սարգսյանը խոսեց ոչ միայն Շուշիի ազատագրման թեմայով, այլ խոսեց նույնիսկ իրեն ոչ բնորոշ զգայականությամբ: Թատրո՞ն էր դա, թե՞ ինչ որ հանգրվանում առաջացած ներքին մղում, շատ բարդ է ասել, բայց, անգամ եթե Սարգսյանը խոսում էր զգայականության ֆոնով, բայց ներքին հաշվարկով, այն ունեցավ բավականին ուշագրավ շեշտադրումներ:


Սարգսյանը խոսում էր այն մասին, որ կարոտել է արցախյան պատերազմի մի շարք անվանի դերակատարների, որոնք դժբախտաբար ողջ չեն: Նա տալիս էր Մոնթեի, Բեկոր Աշոտի, Դուշման Վարդանի, այլոց անուններ:

Եվ որքան նա ընդգծում էր կարոտը զոհվածների հանդեպ, այդքան Սարգսյանը կամա, թե ակամա կարծես թե շեշտադրում էր հոգնածությունը այսպես ասած ողջերի իր շրջապատից, որը նրան նաեւ արցախյան այդ այցի ընթացքում էր ուղեկցում եւ լուսանկարվում նրա հետ:

Պահն ու հանգամանքն այստեղ չափազանց նուրբ է, որովհետեւ արտահայտելով կարոտը, նա կարծես թե նաեւ արտահայտում էր որոշակի մեղայական նրանց հանդեպ՝ այն կյանքի համար, որ պատերազմից հետո կառուցեցին ողջերով:

Կառուցեցին կյանք, որը հանրությանն էլ ստիպում էր կարոտել զոհված հերոսներին, որոնց ճանաչում էր որպես նվիրված, հայրենասեր, մարդասեր, անձնուրաց, ազնիվ մարդիկ, ում համար կյանքից էլ թանկ էր պետությունը, հայրենակիցների կյանքն ու ազատությունը: Հանրությունը կարոտում էր նրանց, որովհետեւ այն հերոսները, որոնց պատերազմը խնայեց, հետո անխնա կերպով շահագործեցին խաղաղությունը: Գուցե ոչ բոլորը առանց բացառության, բայց գրեթե առանց բացառության կամ շատ քիչ բացառություններով՝ բոլորը, որոնք հետագայում անխնա գտնվեցին խաղաղության նկատմամբ, այն վերածելով սեփական բարեկեցության ու հարստության, իսկ հանրային եւ պետական կյանքը՝ թշվառության:

Հայտնելով իր կարոտը, Սերժ Սարգսյանը թերեւս հայտնում էր նաեւ ներողությունը, որ չհաջողվեց խաղաղությունը ծառայեցնել այնպիսի պետության կերտման, որի համար իրենց կյանքն էին տվել այդ մարդիկ եւ հազարավոր այլ քաղաքացիներ:

Այդ իմաստով հատկանշական է, ու խորհրդանշական, որ Արցախում Սերժ Սարգսյանը լռությունը խախտեց դրա, ոչ թե ներքաղաքական թեմաների համար: Հատկապես այդ թեմաների այն գեներացիայի ֆոնին, որ տեղի էր ունենում Հաղթանակի ֆոնին ընդառաջ: Անկե՞ղծ էր նա, թե՞ ոչ

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 129061 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վալերի Օսիպյանը ներկայացրեց նորանշանակ պետին

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է