Երևան
19 / Օգոստոս / 2019

«Շտապգնության» մեքենայի ավտովթարից 8 օր անց 5 վիրավորներից մեկը մահացել է

Երեւանում, մայիսի 10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 63-ամյա Հրաչյա Երեմյանը, ով նշված կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Ապարանի բժշկական կենտրոնից, երբ շտապօգնության ավտոմեքենայով վթարի էր ենթարկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։


Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ուենեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում բախվել էին JIN BEY մակնիշի 608 ՕC 61 համարանիշի եւ 48-ամյա Սաթենիկ Դ.-ի վարած Nissan Note մակնիշի 35 AG 312 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 5 հոգի, որոնք շտապօգնության ավտոմեքենայի մեջ էին եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ապարանի բժշկական կենտրոն: 

դիտվել է 15692 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին