Երևան
16 / Հուլիս / 2019

Մահվան ելքով վրաերթ Մյասնիկյան պողոտայում. զայրացած բնակիչները փակել են փողոցը

Shamshyan.com-ը գրում է․

Երեւանի Մյասնիկյան պողոտայի՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ այսօր՝ մայիսի 11-ին, մահվան ելքով վրարերթ է տեղի ունեցել, որից հետո վրաերթի հարևանությամբ բնակվող քաղաքացիները փակել են ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ․․․

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բեռնատար «Գազել» մակնիշի 35 TС 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին,ում այնուհետև՝ ըստ նախնական տեղեկությունների, վրաերթի է ենթարկել Renault մակնիշի 35 GL 428 համարանիշի ավտոմեքենան․․․

Հետիոտնը, ով բնակվում է նշված փողոցում, տեղում մահացել է․․

Փողոցը փակած բնակիչները պահանջում են, որ Երևանի քաղաքապետարանը վերջապես իր տված խոստումը կատարի․․․

Իսկ խոստումն այն է, որ նշված վայրում պետք է կառուցվի վերգետնյա անցում․․․

Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Renault-ի վարորդին․․․

Դեպքի վայրում է նաև «Վարորդի ընկեր» հասրակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը,որը նշեց, որ ինքը մի քանի անգամ իրենց կազմակերպության անունից դիմել է Երևանի քաղաքապետարան, որ Մյասնիկյան պողոտայում 3 հատ՝ այդ թվում նշված վայրում, վերգետնյա անցում կառուցեն․․

դիտվել է 11036 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

EXCLUSIVE. Ինչպես ընտրվեց հայ «Միսս Աշխարհի» մասնակիցը․ Տեսանյութ

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է