Երևան
22 / Հոկտեմբեր / 2019

Անծանոթ կինը փորձել է «կիսլատա» թափել Նաիրա Զոհրաբյանի վրա

Aravot.am-ը գրում է․ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը փոքր տարիքից երազել է սովորել թատրոնի եւ կինոյի ինստիտուտում, դառնալ ռեժիսոր, նրա երազանքն իրականացել է մասամբ: «Երբ դպրոցն ավարտեցի, մտքափոխվեցի, իհարկե, ընդունվեցի թատերական ինստիտուտ, բայց ոչ թե ռեժիսորական, այլ թատերագիտության բաժին: Ուսանողական տարիներից սկսեցի տարբեր լրատվամիջոցների հետ համագործակցել, հետո հասկացա՝ ինձ ժուռնալիստիկան է հետաքրքրում, անմիջապես ինստիտուտից հետո գնացի «ԱՐ» շաբաթաթերթ, որի խմբագիրը Սամվել Մկրտչյանն էր, որը հետո դարձավ իմ ամուսինը:

Նա ասաց՝այո, ձեզ կընդունենք աշխատանքի, բայց պետք է գնաք դիահերձարան, դիահերձման պահին հարցազրույց անեք դիահերձողի հետ: Քանի որ ես համարձակ աղջիկ էի, գնացի անատոմիկ ու դիահերձողին ասացի՝ իմ ամբողջ կյանքը ձեզանից է կախված՝ ինձ կընդունեն կամ չեն ընդունի աշխատանքի, եթե ես հիմա դիահերձմանը ներկա գտնվեմ ու դիահերձելուն զուգահեռ հարցազրույց անեմ ձեզ հետ: Հարցազրույցն արեցինք, մի բան եմ հիշում, որ հարցազրույցի հրապարակման հաջորդ օրը տարբեր թերթերի խմբագիրներ եկել էին մեր խմբագրություն, հարցնում էին՝ ով է այս աղջիկը, ուզում ենք տեսնել, որովհետեւ շատ հետաքրքիր հարցազրույց էր, ոճը կոտրում էր տաբուներ. այսպես սկսվեց իմ լրագրողական կարիերան»,- Aravot.am-ին պատմեց Նաիրա Զոհրաբյանը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

դիտվել է 44835 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է․ Փաշինյան (տեսանյութ)

«Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդի...

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը