Երևան
15 / Նոյեմբեր / 2019

Ռուսական գազի գինն իջեցնելու տեղ կա. Փաշինյան

Ես կարծում եմ, որ ռուսական գազի գինն իջեցնելու տեղ կա։ Այս մասին ՌԲԿ-ի հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ դա կապված չէ Հայաստանի հետ, դա կապված է ԵՏՄ-ի հետ, մենք չէ՞ որ ընդհանուր շուկա ունենք, իսկ ապրանքների ինքնարժեքի կառուցվածքում շատ մեծ տեղ են զբաղեցնում էներգառեսուրսները։ Մենք պետք է այնպես անենք, որպեսզի էներգակիրների գները Հայաստանում չունենան բացասական ազդեցություն ապրանքների ինքնարժեքի վրա, որպեսզի ապրանքների ինքնարժեքը Հայաստանում հավասար լինի ՌԴ-ում եւ ԵՏՄ մյուս երկրներում ապրանքների ինքնարժեքին»։

Լրագրողի նկատառմանը, թե Մոսկվայում կցանկանային, որպեսզի ռեստորաններում գները լինեին նույնքան ցածր, որքան Հայաստանում, Փաշինյանն ասել է. «Եկեք, համեցեք։ Հիմա ռուս շատ զբոսաշրջիկներ կան Հայաստանում, եւ նրանք շատ լավ են զգում Երեւանում։ Երբ ես փողոցում հանդիպում եմ ռուս զբոսաշրջիկների, միշտ հարցնում եմ՝ ինչպես են զգում իրենց Երեւանում, եւ նրանք միշտ ասում են, որ շատ լավ»։

դիտվել է 7721 անգամ

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Տեսանյութ․ LUXURY AROMA ընկերությունը «սև ուրբաթի»-ի շրջանակներում

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)