Երևան
24 / Հուլիս / 2019

«Սերժը միշտ նրանց հարցերով զբաղվել է` կրթական, վիրահատության, սոցիալական, ավելի շուտ՝ Ռիտան։ Սուսուփուս արել են»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախյան աղբյուրին հարցրինք` դեռ երկա՞ր է մնալու Սերժ Սարգսյանն Արցախում։ «Անկեղծ ասած` ես էլ հետաքրքրվեցի, ասաց` դե հլը էստեղ եմ, երեւի մի 8-10 օր կմնա»։ Նա Արցախ է մեկնել տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ։


«Նրանք միշտ էլ տղերքի գերեզմաններին այցելում են։ Ապրիլյանից հետո, 90-ականներին զոհված տղերքի ընտանիքներին թվում էր, թե իրենք երկրորդ պլան են մղվել, իրենց չեն հիշում, Սերժը միշտ նրանց հարցերով զբաղվել է` կրթական, վիրահատության, սոցիալական, ավելի շուտ՝ Ռիտան։ Սուսուփուս արել են»:

Ի դեպ, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որն Արցախում մնացել է 5 ժամ, Արարատ Միրզոյանը գիշերել է Արցախում։

Պատմեցին, որ նրա նկատմամբ շատ ուշադիր են եղել՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ամենուր ուղեկցել է նրան, պատիվ տվել:

Ընդ որում, Արցախում գտնում են, որ Արարատ Միրզոյանը հաջորդ տարի նախագահական ընտրություններում կարող է բարեխոսել Ղուլյանի համար, եթե նա ցանկություն ունենա առաջադրվելու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 9957 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վալերի Օսիպյանը ներկայացրեց նորանշանակ պետին

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է