Երևան
23 / Հուլիս / 2019

«Իմ քավորն է, իհարկե վատ եմ զգում, որովհետև ինքն իրեն նման բան պետք է թույլ չտար». Ալեն Սիմոնյանը` Արմեն Թավադյանի մասին

Medialab-ը գրում է.Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում մեկնարկեց Մարտի 1-ի գործով առաջին դատական նիստը: Դատարանի բակում լարված իրավիճակ էր ստեղծվել. միջադեպ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև. նրան շշով հարվածեցին, պաստառը պատռեցին: Գասպարին գոռում էր՝ «Ռոբիկ, սրիկա, Ռոբիկ, մարդասպան»:


Տեղի ունեցած բախման արդյունքում ոստիկանությունում այս պահին կա բերման ենթարկված 4 անձ, որոնցից մեկը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանն է՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարսանիքի քավորը: Շրջանառվող լուրերի համաձայն նա փորձում է միջնորդել քավորին ոստիկանությունից «չոր» դուրս բերելու համար:

«Մեդիալաբի» հետ զրույցում Ալեն Սիմոնյանը նշեց, որ մի քանի օր է՝ Մոսկվայում է և Հայաստան կվերադառնա միայն վաղը:

«Տեղի ունեցածի հետ կապված որևէ մեկի հետ զրույց չեմ ունեցել, որևէ մեկը օրենքի առաջ առավելություն չունի, և մեր երկրում այլևս որևէ մեկը չի կարող միջնորդել որևէ մեկի համար: Այն մարդիկ, որոնք նման բաներ են ասում, իրենց չափանիշներով թող ինձ չգնահատեն»,- հավելեց Ալեն Սիմոնյանը:

Այսօր դատարանի բակում տեղի ունեցած միջադեպը Ալեն Սիմոնյանը դատապարտեց և բացասական գնահատեց: Հարցին՝ Ձեր քավորն է, վատ չե՞ք զգում, պատասխանեց.

«Իմ քավորն է, իհարկե վատ եմ զգում, որովհետև ինքն իրեն նման բան պետք է թույլ չտար: Չնայած արդեն մեկ տարուց ավելի է՝ մենք չենք շփվում, այնուամենայնիվ, ինքն իրեն նման բան պետք է թույլ չտար որևէ մեկի հանդեպ»,-հավելեց ԱԺ փոխնախագահը:

Նա անդրադարձավ նաև Քոչարյանի աջակիցներին պահվածքին.

«Նրանց թվում է, որ իրենք այդպես հպարտ հարցազրույց տալով հայտնի՞ են դառնալու կամ իրենց սիրելո՞ւ են, իհարկե ոչ, շատերը սխալ ճանապարհ են ընտրել»:

Այսօր լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ասել էր, թե անձնական վրեժխնդրություն է իր հոր մեղադրանքը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ճանաչում է Լևոն Քոչարյանին և որևէ բան նրա հետ կապված չի ասելու, քանի որ խոսքը նրա հորն է վերաբերում:

«Իր հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ ուզում անել, իր հայրն է, և իր մոտեցումն իր մոտեցումն է, և ավելացնելու որևէ բան չունեմ»,- հավելեց նա:

դիտվել է 19123 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է