Երևան
20 / Մայիս / 2019

Պայթյունավտանգ իրավիճակ` Կոտայքում

Այսօր՝ մայիսի 14-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ողջաբերդ գյուղի բնակիչները ճարահատյալ փակել են Ողջաբերդ գյուղի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի տարածքային կառավարման նախարարն ու Կոտայքի մարզպետը կատարեն իրենց տված խոստումը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցիերն ասում էին. «Սովետի տարիներից ասում են՝ խնդիրը լուծվելու է, իսկ մեր խնդիրը, առաջին հերթին, բխում է մեր՝ բնակիչների անվտանգությունից։ Ամեն Աստծու օր գիշերը քնելուց չգիտենք՝ կլուսացնե՞նք, թե՞ չէ, թե՞ փրկարարները կգան, մեր դիերը փլատակներից կհանեն։ Գյուղը ԽՍՀՄ տարիներից հայտնի է որպես ակտիվ սողանքային գոտի։ Շատ բնակիչներ փոխհատուցում ստացան, իսկ ովքեր էլ, որ մնացել են գյուղում, սպասում ենք, որ կառավարությունը՝ թե նախորդ, թե ներկա, իրենց խոստումը կատարեն և փոխհատուցումը կլինի համարժեք, և մենք կրպծնենք այս գլխացավանքից։ Ինչու ենք դիմել ծայրահեղ այս քայլին՝ փակելով ճանապարհը, քանի որ, եթե նախորդ իշխանությունները գալիս էին, լապշա էին կախում մեր ականջներից ու գնում, հիմա ներկայիս Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես չեն զիջում նախորդներին»։


Մանրամասն՝ shamshyan.com

դիտվել է 17322 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Փաշինյանն ուղիղ եթերում է

Ուղիղ․ Փաշինյանն հայտարարությամբ է հանդես գալիս

Հավաքվածները նախաճաշում են դատարանի բակում (տեսանյութ)

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար