Երևան
19 / Մայիս / 2019

«Ախրաննիկ» պատգամավոր Հայկ Սարգսյանն ապահովագրում է իրեն

lurer.com-ը գրում է․  Իշխանական կուլիսներում և մամուլում պտտվող որոշ խոսակցությունների համաձայն՝ ՊՎԾ ժամանակավորապես լիազորությունները կասեցված պետի՝ Դավիթ Սանասարյանի դեմ «տեղեկատվական պապկան» այնքան էլ պատահական չի հայտնվել ԱԱԾ ձեռքում, և այս գործում երևում են «Իմ քայլի» պատգամավոր, Սանասարյանի թիմակից՝ Հայկ Սարգսյանի «ականջները»: Բանն այն է, որ Սանասարյանը իր աշխատանքային պարտականությունները կատարելիս, կարծես թե, դուրս էր եկել Հայկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի «կեղտոտ լվացքի» վրա: Այն, որ Տեր-Պետրոսյանի ժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, թոշակառուների փողերը յուրացրած, հետո Անդրանիկ Մարգարյանի համառ ջանքերով չդատված Զարեհ Սարգսյանի անձը կարող էր հետաքրքրել պետական վերահսկողական ծառայությանը՝ զարմանալի չէ: Հայկ Սարգսյանն, ով ի դեպ ամիսներ առաջ զբաղեցնում էր ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը և քաջ ծանոթ է այս կառույցի «ներքին խոհանոցին», ըստ էության, հորը փրկելու, իսկ գուցե նաև ինքն իրեն ինչ-ինչ հարցերում ապահովագրելու համար «փուռն է տալիս» իր երբեմնի թիմակից Սանասարյանին: Անգամ մամուլում բազմաթիվ են հրապարակումները այն մասին, որ Զարեհ Սարգսյանը ժամանակին հաջողությամբ և «ոչ գեղեցիկ աչքերի համար» միջնորդում էր մարդկանց պաշտոնների նշանակման և քաղաքում «յուղոտ» հողակտորների տեր դառնալու հարցերով: Այս հարցում «պտուղը ծառից հեռու չի ընկել»:

Սարգսյան կրտսերը, որոշ տեղեկությունների համաձայն, մեծ պատրաստակամություն է դրսևորում տարատեսակ «հարցերի լուծմանն» իր միջնորդական ծառայություններն առաջարկելու հարցում:

Ընդամենը ամիսներ առաջ էլ բախվել էին Սարգսյանի և իր մյուս թիմակցի՝ Ալեն Սիմոնյանի բիզնես շահերը, իսկ խնդրո առարկա թեման՝ Սիմոնյանի կողմից առաջարկված բուքմեյքերական ընկերությունների աշխատանքը կանոնակարգող աղմկահարույց օրենքի նախագիծն էր: Եվ, եթե Սիմոնյանը օրենքը կարել էր «Բեսթ Քոնսթրաքթ» ընկերության շահերին համահունչ, քանի որ հանդիսանում է «Վիվառոյի» սեփականատեր Վիգեն Բադալյանի մտերիմը, Սարգսյանը անում էր ամեն ինչ այն վերաձևավորելու և պաշտպանելու «Գուդվին» ընկերության շահերը: Բանն այն է, որ Սարգսյանը 2018-ին պատգամավոր է ընտրվել Գեղարքունիքի մարզից ռեյտինգային ընտրակարգով, «Իմ քայլ»-ին բերելով 11 563 ձայն: Այս գործում Սարգսյանին օգնել են գավառցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանները և հենց նրանց է պատկանում Ալեն Սիմոնյանի նախաձեռնության արդյունքում փակման վտանգի առջև կանգնած «Գուդվին-Բեթ» բուքմեյքերական ընկերությունը: Հասկանալի է, որ «Գուդվինի» սեփականատերերը նույնպես պետք է փորձեն պաշտպանել իրենց բիզնես շահը: Հայկ Սարգսյանն էլ ԱԺ-ում լոբբինգ էր անում հենց այդ շահերի օգտին:

Միևնույն ժամանակ, Սարգսյանը չի խորշում նաև ավելի մանր կալիբրի ծառայություններ մատուցելուց: Մասնավորապես, հետհեղափոխական Հայաստանում Թիվ 1 տուն–ինտերնատի տնօրեն Գառնիկ Վարդանյանն իր այդ պաշտոնը ստացել է հենց Հայկ Սարգսյանի միջնորդությամբ, քանի որ Հայկ և Նաիրի Սարգսյանների ավտոյուղերի բիզնեսում վստահելի «պարտնյոր է» հանդիսանում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 17496 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

«Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ… Ամեն ինչ դեռ առջևում է». Լևոն Քոչարյան

Հայտնի գործարարներն՝ իրենց հաջողության մասին. Բիզնես Ելակետ

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար