Երևան
20 / Մայիս / 2019

Լևոն Ջուլֆալակյանը կտրուկ պատասխանել է Միհրան Հարությունյանին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը խստագույնս դատապարտել է Միհրան Հարությունյանին` հավաքականի և թիմի անդամների մասին անզուսպ արտահայտությունների համար:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ջուլֆալակյանը առանձին կետերով սուտ որակեց Միհրան Հարությունյանի ասածները հավաքականի հետ կապված: «Ինչ է նշանակում այն, որ մի մարզիկ, որն ունի միայն երկու մեդալ, քննադատում է թիմին: Ասում է, որ մեդալները չի հաշվում: Բոլոր մարզիկները պարտավոր են ենթարկվելու կանոնակարգին և մասնակցել ուսումնամարզական հավաքներին: Համար առաջին սուտն այն է, որ Հարությունյանը հայտարարել էր, թե Օլիմպիական խաղերից հետո ինքը գումար չի ստացել: Սուտ է: Նա մինչև 2017 թվականի մայիսը վարձատրվել է առանց ուսումնամարզական հավաքների մասնակցելու: Ասում է, թե իբր չեն գնահատել, սակայն Երևանում նրան դիմավորեցին ինչպես օլիմպիական չեմպիոնի: Փաստը մնում է փաստ, որ նա չեմպիոն չէ»,-ասաց Ջուլֆալակյանը:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր մարզիկ պարտավոր է իր տեղը վաստակել հավաքական թիմում: «Նա հայտարարել է, թե իրեն Ռուսաստանի թիմում չէին ընդունում, հետո Լևոն Ջուլֆալակյանը չէր ընդունում իրեն Հայաստանի թիմ: Հարց է առաջանում, թե ինչու չէին ընդունում ռուսները: Գուցե «լավ մարզիկ» է, դրա համար չէին ընդունում: Մեր դռներ միշտ բաց են մարզիկների առջև, ովքեր սրտացավ են, ովքեր նվիրված են և ուզում են մեր երկրի համար մեդալներ բերել»,-առանձնացրեց մարզիչը:

Հավաքականի թիմի գլխավոր մարզչի խոսքով` Հարությունյանի այն պնդումը, թե իբր ինքը միայն հավաքականի հետ մարզվել է Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ, ևս ճշմարտությանը չի համապատասխանում: «Մենք տեսանք նրան Եվրոպայի առաջնությունում 2016 թվականին, երբ նրան ընդառաջել էին՝ չնայած Հարությունյանը չէր մարզվել թիմի հետ: Նա պարտվեց առաջին իսկ գոտեմարտում: Նրա միակ արդյունքը Եվրոպական խաղերի արծաթե մեդալն է, Օլիմպիական խաղերից առաջ: Դեռևս 2015 թվականին նա չկարողացավ Հայաստանի առաջնությունում իր ճիշտ քաշին կանգնել: Դա մարզիկների համար ավելի մեծ խայտառակություն է, քան գոտեմարտում պարտվելը»,-ասաց նա:

Լևոն Ջուլֆալակյանը փաստեց նաև, որ Հարությունյանը տաղանդավոր և լավ որակներով ըմբիշ է, սակայն արդյունքի հասնելու համար պետք է ճիշտ մարզվել: «Այսուհետ ինչ էլ խոսի Միհրանը, այլևս երբեք չեմ պատասխանելու նրան, բայց Միհրանն իր տեղը պետք է իմանա ինչ-որ բան խոսելուց առաջ»,-եզրափակեց նա:

դիտվել է 18188 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Փաշինյանն ուղիղ եթերում է

Ուղիղ․ Փաշինյանն հայտարարությամբ է հանդես գալիս

Հավաքվածները նախաճաշում են դատարանի բակում (տեսանյութ)

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար