Երևան
09 / Դեկտեմբեր / 2019

Եթե աշխատավարձերը չբարձրանան, բոլորին 6-ից հետո ուղարկելու եմ տուն. Մեսչյանը նախազգուշացրեց

Եթե մոտական ժամականերն իմ իրավասաության տակ գտնվող աշխատողների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն, ոչ ոք 18:00-ից հետո աշխատանքի վայրում չի լինելու: Էլ չեմ խոսում շաբաթ ու կիրրակի օրերի մասին: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Մեսչյանի խոսքերով, դա կարող են ընդունեն որպես նախազգուշացում. «Այն աշխատավարձը, որ ստանում են մարդիկ, ովքեր կատարում են այդ աշխատանքը, տրամաբանության սահմաններում չէ: Տգեղ խոսակցություններ են գնում քաղաքապետի աշխատավարձի հետ կապված: Եթե քաղաքապետի աշխատավարձը մոտավորապես հավասար է շարքային ծրագրավորող աշխատավարձին… ես ուզում եմ հասկանալ, պրոբլեմը որն է, ինչի՞ մասին եք մտածում: Ի դեպ, քաղաքապետը հրաժարվում է հավելավճարներից: Ոչ ոք չի եկել քաղաքապետարան հարստանալու համար: Մենք փորձում ենք հնարավորության սահմաներում օգտակար լինել քաղաքին և ինչ-որ չափով բարոյական աջակցություն պետք է պահանջենք: Երևանում կատարվող ցանկացած ծրագիր զարմանալի բաների է հանդիպում, որը ես չեմ հասկանում: Մի քանի օր առաջ բացվեց այգի, մարդիկ տարօրինակ վերաբերմունք ցույց տվեցին: Սակայն այդ այգին արդեն սիրված ու ընդունված տարածք է դարձել: Տա Աստված, որ այդպիս այգիներ լինեն մյուս վարչական շրջաններում էլ»:

դիտվել է 18657 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին