Երևան
20 / Մայիս / 2019

Պետք է մի փոքր համբերել. Մնացականյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպման մասին, ասել է, որ պետք է մի փոքր էլ համբերել. «Գիտեք որ, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, և հյուրընկալող կողմը պետք է ասի, ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն, համաձայնել։ Սսկզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք»։


Հարցին՝ արդեն հստա՞կ է, որ Վաշինգտոնն է հյուրընկալելու ղեկավարներին, Զոհրաբ Մնացականյան ասել է՝ ակնկալվում է. «Բայց սխալ կլինի որևէ բան ասել։ Նորից եմ կրկնում, հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ»։

դիտվել է 2371 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Փաշինյանն ուղիղ եթերում է

Ուղիղ․ Փաշինյանն հայտարարությամբ է հանդես գալիս

Հավաքվածները նախաճաշում են դատարանի բակում (տեսանյութ)

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար