Երևան
20 / Մայիս / 2019

Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,


ամբողջ աշխարհում այսօր նշվում է Ընտանիքի միջազգային օրը:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կայուն և ամուր ընտանիքներն են յուրաքանչյուր երկրի ու պետության հիմնասյունը: Ես միշտ նշել եմ, որ ընտանիք, օջախ, եկեղեցի հասկացություններն ինձ համար բացարձակ արժեք են և բացառիկ նվիրական նշանակություն ունեն: Ընտանիքը յուրաքանչյուր հայի համար սրբություն է: Հենց հայկական ավանդական ընտանիքներում են դաստիարակվում ազգային արժեհամակարգ դավանող սերունդները, որոնք էլ հանդիսանում են մեր հայ ազգի շարունակականության ամենակարևոր գրավականը: Ես միշտ ասել եմ, որ դաստիարակված լինելով մեր բազմադարյա ավանդույթներով առաջնորդվող հայ ընտանիքում, առաջնորդվելով մեր քրիստոնեական հավատքով ու ազգային արժեհամակարգով՝ ես միշտ եղել ու շարունակելու եմ լինել ավանդական հայ ընտանիքի կողմնակից, և ինձ համար երբեք ընդունելի չի եղել և չի լինելու ավանդապահ հայ օջախին անհարիր ցանկացած դրսևորում:


Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ բոլոր ընտանիքներին մաղթում եմ փոխադարձ սիրո և հարգանքի մթնոլորտում երկար տարիների երջանիկ կյանք: Ընտանեկան ջերմություն, բարեկեցություն, բարգավաճում և խաղաղություն աշխարհի բոլոր հայ օջախներին»:

դիտվել է 9588 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Փաշինյանն ուղիղ եթերում է

Ուղիղ․ Փաշինյանն հայտարարությամբ է հանդես գալիս

Հավաքվածները նախաճաշում են դատարանի բակում (տեսանյութ)

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար