Երևան
23 / Հուլիս / 2019

ՊՆ «КамАЗ»-ը բախվել է գովազդի ցուցանակ դնող մեքենային․ քաղաքացին մի քանի մետրից ընկել է

Մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմանում 59-ամյա Ռոբերտ Մհերյանը իր վարած КамАЗ 5410 մակնիշի ՊՆ 2025 Տ համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում բախվել է ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։


Ցուցանակը տեղադրողը, որը եղել է կռունկի համար նախատեսված հատուկ արկղում, վայր է ընկել մոտ 3 մետր բարձրությունից։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։


Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում КамАЗ-ի վարորդի ինքնազգացողությունը վատացավ, և տեղում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանի կանչով օպերատիվորեն ժամանեց Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը, որոնք տեղում առաջին օգնությունը ցուցաբերեցին КамАЗ-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվեց հիվանդանոց մեկնելուց։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը

դիտվել է 6462 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է