Երևան
16 / Հունիս / 2019

Հովիկ Աբրահամյանի անսպասելի հայտարարությունը. ինչ է կատարվել

Մայիսի 15-ին նշվող Ընտանիքի օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան գրառում է արել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով ընտանիքի կարեւորության, դրանում միասնականության, միմյանց թեւ թիկունք լինելու մասին:

Հովիկ Աբրահամյանը լուռ էր ամիսներ շարունակ: Լռության խախտումը հետաքրքիր է օրվա խորհրդանշականության եւ նրա գրառման, կամ նրա անունից նուրբ տողատակերի ֆոնին: Խոսելով ընտանիքի կարեւորության, միասնականության մասին, նախկին վարչապետը այդ շրջանակում անում է հայտարարություններ, որոնք բավական թափանցիկ են քաղաքական տողատակի առումով:

«Փորձությունները ժամանակավոր ու անցողիկ են, գլխավորը դրանք արժանապատիվ հաղթահարելու կարողությունն է: Նույնիսկ առերևույթ անլուծելի թվացող իրավիճակները հեշտ հաղթահարելի են, երբ մարդն իր թիկունքում ունի ընտանիքի սերն ու մտերիմների աջակցությունը: Դա ուժ է, որի դեմ անկարող է ցանկացած հողմ: Ցավոք, այսօր տեսնում ենք նաև այնպիսի երևույթների անթաքույց քարոզ, որոնք հակասության մեջ են մեր հավաքական պատկերացումների հետ և բացասական ազդեցություն են ունենում հասարակության կարևորագույն բջիջի՝ ընտանիքի կայացման գործում: Փոքր ազգերի համար սա ծանր հետևանքեր ենթադրող խնդիր է: Մեր երկիրն այսօր կանգնած է ժողովրդագրական մարտահրավերի առջև, որի հաղթահարման ամենագործուն միջոցը, իմ խորին համոզմամբ, ամուր և լիարժեք ընտանիքի գաղափարի փառաբանումն է: Սեր և ներդաշնակություն եմ մաղթում ձեր ընտանիքներին, խաղաղություն Հայաստանին և Արցախին», հայտարարում է Հովիկ Աբրահամյանը:

Աբրահամյանը խոսում է Ընտանիքի օրվա առիթով, բաց թողնելով օրինակ Հաղթանակի օրվա առիթը: Սակայն, Ընտանիքի օրվա առիթով նրա խոսքը պայմանավորված է թերեւս Հաղթանակի օրվա առիթով ծավալված ներքին բավականին հետաքրքիր եւ դինամիկ զարգացումներով, որոնց մասին հանգամանալից խոսել եմ Անցումային արդարադատություն. ինչ կատարվեց Արցախում հոդվածում: Նախկին վարչապետն ըստ ամենայնի արձանագրել է, որ Հաղթանակի օրվա առիթով գեներացվեց նոր իշխանության եւ նախկին համակարգի որոշակիորեն ուղիղ, մասնակիորեն միջնորդավորված մի երկխոսություն հարցերի բավական լայն շրջանակով:

Հովիկ Աբրահամյանն ըստ երեւույթին տեսել է այդ համատեքստում իր մասին հիշեցնելու անհրաժեշտություն եւ ընտրել հենց Ընտանիքի օրվա առիթը, հիշեցնելով նախկին համակարգին, որ ինքն էլ «ընտանիքի անդամ» է, չմոռանան իրեն: Միաժամանակ, Աբրահամյանը գուցե խորհրդանշականորեն հիշեցնում է, որ «ընտանիքի» խնդիրները սկսվեցին, երբ դադարեց «միասնականությունը»: Իր այդ մոտեցումը Հովիկ Աբրահամյանը 2016-ին վարչապետի պաշտոնը թողնելիս արտահայտում էր այլ խորհրդանշականությամբ՝ «մայր գետն աղտոտող կեղտաջրերի» եւ մայր գետից պոկված «վտակների» մասին Սերժ Սարգսյանի հետ հեռակա բանավեճով:

Ընտանիքի օրը սակայն Աբրահամյանի քաղաքական հետագծում ունի նաեւ մեկ այլ խորհրդանշականություն: Ի վերջո, ընտանեկան «օրինաչափություններից» է նաեւ ժառանգականությունը, որի տրամաբանության մեջ Հովիկ Աբրահամյանն ակնկալում էր չորրորդ նախագահի կարգավիճակը, որին գնում էր երկու տասնամյակից ավելի տքնաջան աշխատանքով՝ իհարկե Հայաստանում իշխող համակարգի տրամաբանության շրջանակում:

Նա թերեւս հիշեցնում է, որ, եթե Սերժ Սարգսյանը չխախտեր «ընտանեկան օրինաչափությունը», ներկայում հարկ չէր լինի անցնել «փորձությունների» միջով: Բայց, միաժամանակ ակնարկում՝ եղածը եղած է տրամաբանությամբ, որ հանկարծ չանցնեն առանց իրեն:

Ի դեպ, մամուլում եղել են հրապարակումներ, որ իրավապահները մի շարք գործեր են ուսումնասիրում, որոնք կարող են առնչություն ունենալ Հովիկ Աբրահամյանի հետ:

Միեւնույն ժամանակ, առկա իրավիճակի համատեքստում նախկին վարչապետի եւ նախկին ՀՀԿ-ականի ամիսների լռությունից հետո արված գրառումը հետաքրքիր է նաեւ օրերս Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարության ֆոնին, որ կստեղծվի հզոր ուժ, որը մարտահրավեր կնետի նոր իշխանությանը: Խոսելով հուսալի թիկունքի մասին, արդյոք Հովիկ Աբրահամյանն ակնարկում է երկրորդ նախագահին, որ նա կարող է այդ հարցում հույս դնել իր վրա:

Նյութի աղբյուրը՝ https://www.lragir.am/2019/05/15/443197/ 

դիտվել է 60513 անգամ

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Օր առաջ պետք է վերջ դրվի «հայաստանցի»-«արցախցի» տարանջատումներին

Տեսանյութ․ Գոհար Գասպարյանը՝ երկրորդ հղիության մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3