Երևան
17 / Հունվար / 2020

Ինչպես է քեզ մեծացրել մայրդ, ես չգիտեմ. Նժդեհի նամակը՝ դստերը

Իմ թանկագին դուստր Լիլյա. Ստացա քո առաջին գրած նամակը: Հասկանալու համար, թե նամակդ կարդալիս ես ինչ վերապրեցի, պետք է ողբերգական ճակատագրով հայր լինել, ինչպիսին ես եմ: Չէ՞ որ, սիրելիս, ես քեզ չեմ տեսել: Երբ դու ծնվել ես, ես Երեւանում չեմ եղել: Ինչպես է քեզ մեծացրել մայրդ, ես չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ հեշտ չի եղել: Ես նրան` մորդ, երախտապարտ եմ հավետ: Նա անկարելիության աստիճանի բարի էր, բնույթով` քնարական, իդեալներով կին, մի խոսքով հրաշալի մարդ, սակայն մեզ ճակատագրով վիճակված չէր միասին ապրել: Համբուրիր մորդ եւ ասա նրան, որ սրանից յոթ տարի առաջ Վլադիմիրի բանտից ես նրան տասնմեկ նամակ եմ գրել, բայց պատասխան չեմ ստացել: Երջանիկ կլինեմ, եթե ուղարկես մորդ, քո եւ իմ սիրելի թոռնուհիների լուսանկարները: Համբուրում եմ բոլորիդ: Քո հայր Գարեգին:

Նժդեհի նամակը դստերը



դիտվել է 10625 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից