Երևան
18 / Օգոստոս / 2019

Ի՞նչ է թաքցնում վարչապետի աշխատակազմը. գումարը հատկացվել է մի ընկերության, իսկ միջոցառումները կազմակերպել է մեկ ուրիշը

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման համար մարզերում ծախսվել է 83 428 110 դրամ, իսկ Երևանում՝ 25 020 000 դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։


Ապրիլի 29-ին ուղարկված գրավոր հարցմամբ մասնավորապես խնդրել էինք նշել, թե ով էր «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կապալառուն և ինչպես էր այն ընտրվել։ Խնդրել էինք նաև անդրադառնալ միջոցառումներից յուրաքանչյուրի համար ծախսված գումարի չափին և նշել, թե տոնի կազմակերպման համար տրամադրված 124 մլն դրամի ո՞ր մասն է օգտագործվել մարզերում։


Կառավարությունից մայիսի 13-ին ստացված պատասխանից հետեւում է, որ կապալառուին ընտրելու համար մրցույթ չի հայտարարվել։ «ժամկետների սղության պատճառով հնարավոր չի եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց»,- նշված է կառավարության պատասխանում։ Արդյունքում թե՛ Երևանում, թե՛ մարզերում միջոցառումների կազմակերպման ողջ գործընթացը հանձն էին առել մի քանի ընկերություններ։


Երևանում դա «Ֆակտորի Փրոդաքշն»-ն էր, ում տրամադրվել էր նախատեսված գումարի մոտավորապես 20 %-ը՝ 25 020 000 ՀՀ դրամ ։ Կառավարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ մարզերից յուրաքանչյուրում կազմակերպչական աշխատանքներն իրականցրել են իրարից տարբեր ընկերություններ կամ անհատ ձեռներեցներ, բացառությամբ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի, որտեղ միջոցառումների կազմակերպումը հանձն էր առել «EX production» Ա/Ձ-ն։ Վերջինիս տրամադրվել էր նախատեսված գումարի մոտ 14 %-ը՝ 17 080 000 ՀՀ դրամ։ Թեեւ մի փոքր ուսումնասիրելով այդ կազմակերպություններից յուրաքանչյուրը՝ հասկանում ենք, որ դրանք հիմնականում փոխկապակցված են միմյանց հետ։

Օրինակ՝ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզում միջոցառումներ կազմակերպելու 8մլն արժողությամբ պայմանագիրը կնքվել է «Արտյոմ Զաքարյան» Ա/Ձ-ի հետ, սակայն «Unity production»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ իրականում հենց իրենք են զբաղվել Գեղարքունիքի մարզերի միջոցառումների կազմակերպմամբ՝ Կոտայքի հետ միասին։ Ընդ որում նկատենք, որ կառավարության պատասխանում նշված էր «Unity production»-ը, որին տրամադրվել է 8137000 դրամ, զբաղվել է Կոտայքի մարզում միջոցառումների կազմակերպմամբ, իսկ կառավարությունից 8 197 000 դրամ տրամադրած «Արտյոմ Զաքարյան» Ա/Ձ-ն զբաղվել է Գեղարքունիքի մարզում է իրականացրել միջոցառումների կազմակերպումը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 4537 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին