Երևան
29 / Փետրվար / 2020

Մայիսի 20–ից Ադրբեջանի զինված ուժերում խոշորամասշտաբ զորավարժություն կսկսի

Մայիսի 20-24-ը Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ մարտական պատրաստության ծրագրի համաձայն մարտական կրակով խոշորամասշտաբ օպերատիվ–մարտավարական զորավարժություն են անցկացնելու։

Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Հայտարարվում է, որ զորավարժությանը ներգրավվելու է մոտ 10 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 միավոր հրթիռահրետանային տեխնիկա, ՀԿՌՀ–ներ ու ականանետեր և մինչև 35 միավոր ինքնաթիռ ու ուղղաթիռներ։


Զորավարժության հայտարարված նպատակն է գիշերային ժամերինպայմանական «թշնամու» հարձակմանը տարբեր ուղղություններով հակահարվածների ու հակահարձակումների խաղարկում։ Հատկանշական է, որ ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հարցազրույցի ընթացքում խոսելով զորավարժություններից, առանձնահատուկ դեր էր տալիս գիշերային զորավարժություններին։


Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 4062 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից