Երևան
24 / Հուլիս / 2019

Լրագրողները բոյկոտեցին Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը

168.am-ը գրում է․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը։

Դատական նիստն այսօր մեկնարկեց մի քանի րոպե ուշացումով, քանի որ նիստերի դահլիճում տեխնիկական խնդիրներ կան, և դահլիճում հնչող ելույթները լսելի չեն լրագրողներին, ուստի դատավորը կրկին նիստը 5 րոպեով ընդմիջեց՝ դահլիճում լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նորմալ պայմաններ ապահովելու համար։

Մի քանի րոպե անց դատավորը վերսկսեց դատական նիստը, սակայն լրագրողները կրկին դժգոհեցին ձայնից՝ պահանջելով իրենց աշխատանքի համար նորմալ ձայն ապահովել։

Ավելին՝ նրանք բոյկոտեցին դատական նիստը և դուրս եկան դահլիճից՝ նշելով, որ չեն վերադառնա այնքան ժամանակ, մինչև ներսում չապահովեն համապատասխան պայմանները։ Այս ամենից հետո դատարանում կրկին հայտարարվեց ընդմիջում։

Նշենք, որ այսօր դատարան կներկայանան նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ պնդելու իրենց անձնական երաշխավորությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու:


Զվարթ Խաչատրյան

 

դիտվել է 8460 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վալերի Օսիպյանը ներկայացրեց նորանշանակ պետին

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է