Երևան
20 / Հուլիս / 2019

Երկու կարեւորագույն իրադարձություն Հայաստանի շուրջ

lragir.am-ը գրում է․ Վերջին օրերին երկու կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել, որոնց հետեւանքները կարող են ազդել զարգացման հիմնական միտումների վրա: Խոսքն Արեւելյան գործընկերության վեհաժողովի եւ Նիկոլ Փաշինյանի Չինաստան այցի մասին է:

Արեւելյան գործընկերության վեհաժողովին Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել ամփոփիչ կոմյունիկեն, որովհետեւ ԵՄ-ն հրաժարվել է դրանում ներառել երկրի տարածքային ամբողջականության մասին հիշատակում: Դա հիմնարար պահ է ղարաբաղյան կարգավորման ռազմավարության համար: Համաշխարհային հանրությունն ի դեմս Եվրամիության հավատարիմ է մնացել իր սկզբունքներին՝ ինքնորոշման իրավունք, ուժի կիրառումից հրաժարում եւ չի համաձայնվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Սա իրոք կարեւոր ձեռքբերում է, եւ հայկական դիվանագիտությունը կարող է այդ հիմքի վրա կառուցել ղարաբաղյան կարգավորման հետագա քաղաքականությունը:

Երկրորդ կարեւոր իրադարձությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն է Չինաստան, որտեղ կարեւոր հայտարարություններ են հնչել: Մասնավորապես, Չինաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հայաստանում Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությանը, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է միանալ նոր Մետաքսի ճանապարհի նախագծին: Ամենակարեւորը, սակայն, հայկական քաղաքակրթության կարեւորության ճանաչումն է Չինաստանի կողմից: Չինաստանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրն ամեն ինչ անելու է, որ հայ ժողովուրդն ապրի բարեկեցիկ, իսկ պետությունը զարգանա:

Չինաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ այժմ այնքան էլ բարվոք չեն, քանի որ վերջինս բացահայտ աջակցում է Չինաստանում ույղուրական անջատականությանը: Հայ փորձագետները նշում են, որ Չինաստանին հետաքրքիր է Թուրքիայի էքսպանսիայի պայմաններում հայերի գոյության փորձը:

Հայկական մամուլը գրեթե չի լուսաբանել այս երկու իրադարձությունները, մինչդեռ ադրբեջանական պետական կառույցներն ու լրատվամիջոցները փորձում էին հերքել, որ ԵՄ-ն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Առանձնապես չի մեկնաբանվել նաեւ Փաշինյանի չինական այցը:

Դրա փոխարեն հայկական մամուլում այլ օրակարգ է ծավալվում՝ ուղղված հայ ժողովրդի հատվածների միջեւ պառակտում մտցնելուն, ինչպես նաեւ Քոչարյանի դատավարության ժամանակ դատարանի բակում տեղի ունեցողը:

դիտվել է 8904 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպե՞ս ընտրել լավ ձմերուկ

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է