Երևան
20 / Մայիս / 2019

Գիշերային հարձակում Ադրբեջանում

Lragir.am-ը գրում է․ Ադրբեջանը հաջորդ շաբաթ կանցկացնի նոր մասշտաբային զորավարժություն, թուրք-ադրբեջանական խոշորածավալ զորավարժությունից մի քանի օր անց: Նոր վարժանքին ներգրավված է 10 հազար զինվոր: Ազատություն ռադիոկայանը հայտնում է, որ վերջին տասը ամիսներին դա կլինի Բաքվի երրորդ խոշորածավալ զորավարժությունը:

Հատկանշական է նոր վարժանքի սցենարը, որն ըստ տեղեկության ղեկավարելու է անձամբ պաշտպանության նախարար Հասանովը: Ըստ սցենարի, ադրբեջանական զինուժը փորձարկելու է հակառակորդի գիշերային հարձակմանը դիմագրավելու եւ հակահարվածի անցնելու սցենարը:

Գիշերային հանգամանքը խորհրդանշական է: Բանն այն է, որ նախորդ տարի ամռանը Բաքվի խոշոր զորավարժությունն ընդհատվեց խավարի հետեւանքով, որում հայտնվեց Ադրբեջանի մի զգալի մասը, այդ թվում մայրաքաղաք Բաքուն, երբ տեղի ունեցավ վթարը Մինգեչաուր ՀԷԿ-ում: Մի քանի ժամ Ադրբեջանը թաղված էր խավարի մեջ, փաստացի ենթարկվելով յուրօրինակ գիշերային հարձակման:

Ո՞վ էր հարձակման հետեւում, գուցե հարցադրումն ընդհուպ հռետորական է եւ բանը լոկ վթարն էր, որ կարող է պատահել որտեղ ասես: Բայց խնդիրն այն է, որ բաց կերպով դրսեւորվեց Բաքվի մի թույլ կետ, ռազմա-տեխնիկական սպառազինման միլիարդների ֆոնին:

Դրանից հետո Ադրբեջանը չի գտել այդ բացը փակելու տարբերակը: Խոսքը ռազմա-քաղաքական տարբերակի մասին է: Մինգեչաուրի վթարը փաստացի եղել է ադրբեջանական վերջին երկու տասնամյակի քաղաքականության ֆիասկոն: Քաղաքականություն, որը կառուցված է եղել հայատյացության եւ Արցախի հարցում անվերապահ ամբողջի քաղաքականության վրա: Բաքվում դա չի եղել լոկ հակամարտություն, հարց: Դա եղել է պետական ինքնության հենք, քանի որ իշխանությունը պատկերացրել է, որ ադրբեջանական պետությունը՝ ինչպես որեւէ պետություն, չի կարող գետնի վրա լինել ինքնության բացով:

Իսկ Ադրբեջանը ոչ միայն ունեցել է ինքնության բաց, այլ դրան զուգահեռ իբրեւ պետություն իր գոյությունը սկսել է արցախյան պարտությամբ: Ադրբեջանի համար չկա Արցախի հարց, կա ադրբեջանական պետության ինքնության խնդիր, որը կառուցված է հայատյացության եւ անվերապահ ռեւանշի գաղափարի վրա: Դա նշանակում է, որ Բաքվի հետ չի կարող լինել որեւէ երկարաժամկետ փոխզիջումային պայմանավորվածություն, այն պարզ պատճառով, որ չի կարող փոխզիջվել պետական ինքնության խնդիրը: Կամ, կգա՞ Ադրբեջանում երբեւէ իշխանություն, որը պատրաստ կլինի դրան:

Ըստ այդմ էլ Հայաստանում լրջորեն մտածելով, թե երբեւէ հնարավոր է փոխզիջումային խաղաղություն, զբաղված կլինենք ինքնախաբեությամբ: Հնարավոր է միայն Ադրբեջանին անընդհատ պարտադրվող խաղաղությունը, ինչը նշանակում է Հայաստանի տնտեսա-քաղաքական արդիականացում, դրա հիմքում դնելով հայկական ինքնության քաղաքակրթական արմատների պերմանենտ կապիտալիզացիայի մեխանիզմներ:

դիտվել է 114958 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Փաշինյանն ուղիղ եթերում է

Ուղիղ․ Փաշինյանն հայտարարությամբ է հանդես գալիս

Հավաքվածները նախաճաշում են դատարանի բակում (տեսանյութ)

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար