Երևան
20 / Սեպտեմբեր / 2019

Համապատասխան պատասխան Միացյալ Նահանգներից

«Հայաստանի քաղաքական հավակնություններին համապատասխան աջակցության այս ծավալներն ամերիկյան կողմի համար բավարար են թվում։ Հայաստանն իր արտաքին քաղաքական հակվածությունը դեպի Ռուսաստան չի փոխել, Ռուսաստանի հետ կան այդ բավարար խողովակները, իսկ Նահանգների հետ՝ ոչ։ Ուստի պետք է շատ ավելի ակտիվ աշխատել, ներկայացնել սեփական կարիքները՝ դրանք տեղավորելով քաղաքական համագործակցության շրջանակներում»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ՀՀ-ին տրվող ամերիկյան աջակցության ծավալների ընդլայնման անհրաժեշտության մասին հայաստանյան դիսկուրսին։


Նա նշել է, որ Միացյալ Նահանգները չի կարողանում շատ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով զբաղվել որոշ խնդիրներով, ինչպիսին, օրինակ, ԼՂ հակամարտությունն է, ուստի դա պետք է անի ՀՀ-ն, եթե գտնում է, որ կան խնդիրներ, նախաձեռնողական քաղաքականություն պետք է վարի՝ ներկայացնելով սեփական կարիքները, քաղաքական առաջնահերթությունները, մեկնաբանի կայացրած այն որոշումները, որոնք գուցե անհանգստությունների պատճառ են դառնում Միացյալ Նահանգներում, հատկապես, երբ սա ԱՄՆ ազգային ուղիղ շահերի գոտուց հեռու տարածաշրջան է, որին ԱՄՆ-ը ընդհանուր առմամբ դիտարկում է՝ որպես մեկ ամբողջություն։

Հարցին, թե հնչում են համեմատություններ Վրաստանում Վարդերի հեղափոխությունից հետո ամերիկյան աջակցության աննախադեպ ծավալների և ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումներից հետո աջակցության ծավալների միջև, որքանո՞վ են այդ համեմատությունները տեղին, նա պատասխանել է, որ պատահականորեն չի նշում հարաբերությունների քաղաքական մակարդակի մասին։ Ըստ նրա՝ Վրաստանը շատ ավելի խորը հարաբերությունների է ձգտում Միացյալ Նահանգների հետ, ընտրել է զարգացման եվրոատլանտյան ուղին։ Գոբլի որակմամբ՝ այս առումով Հայաստանն ու Վրաստանն այլ հարթությունների վրա են։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 9090 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա