Երևան
24 / Հուլիս / 2019

Ալեքսանդր Սարգսյանը դատարանում է

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով վկայի կարգավիճակով դատարանում է Ալեքսանդր Սարգսյանը։ Վերջինս, սակայն, հրաժարվել է ցուցմունք տալ որդու դեմ, ինչպես նաև պատասխանել հարցերին։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանն, ըստ մեղադրական եզրակացության՝ 2007թ. ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործը դեպքից ընդամենը ամիսներ անց կարճվել էր՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով: Սակայն գործը վերաբացվել է 2018թ․ հեղափոխությունից հետո՝ հուլիսի 3-ին, ի հայտ եկած նոր հանգամանքներով։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով: Հայկ Սարգսյանը կալանավորվել էր 2018 թ.-ի հուլիսի 11-ին, սեպտեմբերի 10-ին դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակել նրան:

դիտվել է 16840 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վալերի Օսիպյանը ներկայացրեց նորանշանակ պետին

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է