Երևան
16 / Հունիս / 2019

Ուշագրավ նշանակում՝ ՊԵԿ-ում. Կարեն Կարապետյանի բարեկամը՝ Արաբկիրի հարկայինի պետ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին մենք գրել էինք, որ ՊԵԿ Արաբկիրի հարկայինի պետ Տիգրան Մարտիրոսյանը, ով երգչուհի Լանա Խաչատրյանի ամուսինն է եւ Լեւոն Քոչարյանի ու Սիրուշոյի սանիկը, «գործուղվել» է «Նաիրի Ինշուրանս»՝ որպես տնօրենների խորհրդի նախագահ։ Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Տիգրան Մարտիրոսյանի փոխարեն Արաբկիրի հարկայինի պետ է նշանակվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բարեկամը՝ Հրայր Կարապետյանը, ով մինչ այդ Էրեբունու հարկայինի պետն էր։

Ուշագրավն այն է, որ ընդամենը օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի կողմից ինչ-որ դեստրուկտիվ քայլերի, 270 միլիոն դոլարի եւ այլնի մասին, սակայն դրան զուգահեռ զարմանալիորեն Կարապետյանի բարեկամները ՊԵԿ-ում առաջխաղացում են արձանագրում»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3635 անգամ

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Օր առաջ պետք է վերջ դրվի «հայաստանցի»-«արցախցի» տարանջատումներին

Տեսանյութ․ Գոհար Գասպարյանը՝ երկրորդ հղիության մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3