Երևան
18 / Հունիս / 2019

«Պարոն Ծառուկյանին գիտե՞ք ինչ կասեի…». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

«Առավոտ» թերթը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանից հետաքրքրվել է՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու գործընթացից, որը սկսել էր «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, ի՞նչ նորություն կա, պատգամավորը պատասխանել է.


«ՀՔԾ-ի պաշտոնական նամակի պատասխանը, որքան ես տեղյակ եմ, դեռ չի ուղարկվել ո՛չ ԱԺ նախագահին, ո՛չ «Քաղաքացու որոշում» կուսակցությանը: Կարծում եմ՝ դրա հետ է կապված հապաղումը, որ որևէ բան դեռ չի ասում»:

Քրիստինե Պողոսյանն ասել է՝ դա իր անձնական կարծիքն է, սակայն, ամեն դեպքում, էթիկայի հանձնաժողով պետք է ստեղծվեր:

Այնուհետև դիմելով Գագիկ Ծառուկյանին՝ ասել է. «Պարոն Ծառուկյանին գիտե՞ք ինչ կասեի: Այն բոլոր մարդիկ, որոնք հորդորում են Գագիկ Ծառուկյանին մնալ քաղաքականության մեջ, նրանք Գագիկ Ծառուկյանի լավը չեն ցանկանում:

Ես վստահ եմ, որ եթե Գագիկ Ծառուկյանն ունի սեր, հարգանք ու համակրանք ժողովրդի որոշ մասի մոտ, դա ամենևին կապված չէ նրա քաղաքական գործունեության հետ, այլ նրա բիզնես գործունեության հետ: Լրիվ բարիդրացիական և բարեկամական ասում եմ, որ նա շատ ճիշտ կաներ, որ շարունակեր զբաղվել հենց իր գործով: Ես իր փոխարեն լինեի, կգնայի կյանքը վայելելու»:


Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

դիտվել է 9109 անգամ

Ֆրանսիան վարում է երկակի քաղաքականություն՝ տեղի տալով Ադրբեջանին ու Թուրքիային

Մենք իրենց գրպանին ենք խփել, դրա համար էլ ստեղծվել է այս աժիոտաժը. Սիլվա Ադամյան

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3