Երևան
20 / Օգոստոս / 2019

Արթուր Դավթյանի օգնականը 10 հատ մեքենա է գնել եւ վարձույթով տվել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Դատախազական համակարգում շատերը տարակուսած են այն փաստից, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պայքարում է կոռուպցիայի դեմ, բայց չի տեսնում համակարգում աշխատողների քայլերը: Մասնավորապես, համակարգում տարածված լուրերի համաձայն` ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արթուր Բաղդասարյանը, որը մշտապես ուղեկցում է նրան եւ դեռ օրերս նրան ուղեկցում էր ԱԺ-ում, վերջերս միանգամից 10 հատ մեքենա է գնել եւ վարձույթով է տվել:


Միգուցե մեքենաները իր անունով չեն, բայց համակարգում լուրեր կան, որ իրեն են պատկանում: Տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Հերթական սուտն է: Եթե խոսքը վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, ապա նա 10 ավտոմեքենա չունի, որեւէ նման տիպի ու, առհասարակ, որեւէ ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում. եթե վերջինիս հետ կապված ունեք փաստեր, առանց վարանելու կարող եք հրապարակել»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4194 անգամ

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին