Երևան
18 / Սեպտեմբեր / 2019

Արարատի մարզում 32-ամյա տղամարդը դանակը մտցրել է նախկին կնոջ սիրտը

Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։


Ինչպես Արարատի մարզից հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի 2-րդ շենքի բնակիչ՝ 38-ամյա Կարինե Հակոբյանն է, ով այս պահին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։


Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով Կ. Հակոբյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության Վեդու բաժին են բերման ենթարկել Շիրակի մարզի բնակիչ՝ 32-ամյա Գևորգ Ղևոնդյանին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որը քննիչն առգրավել է։ Քննիչ Ս. Հայրապետյանի որոշմամբ Գ. Ղևոնդյանը ձերբակալվել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալն ու տուժածը նախկին ամուսիններ են։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 29783 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի. Էդուարդ Շարմազանովը դատարանի բակում է

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա