Երևան
21 / Հուլիս / 2019

Ինչպես հաղթել Եվրատեսիլում

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ինչպես հաղթել Եվրատեսիլում


- Մոռանալ, որ սա Մեկ երգի և Մեկ երգչի մրցույթ է
- Կազմակերպել ներքին մրցույթներ՝ առանց գլամուրային թիթիզությունների՝ առավելագույնս ներառելով բոլոր հնարավոր ժանրերը, տարիքային խմբերը, պոկվել մեզ ուտող ստանդարտներից ու ֆորմատներից

- Հանրայինի և Եվրատեսիլի հսկա օնլայն ռեսուրսները օգտագործել ոչ թե ամեն տարի միայն մեկ, թեկուզ՝ իրոք տաղանդավոր կատարողի փրոմոուշնի համար, այլ՝ բազմաթիվ երգահանների, կատարողների, գործիքավորողների, երաժիշտների խմբերի

- Եվրատեսիլյան մրցույթը սկսվում է մայիսից շատ ամիսներ առաջ, և երաժշտական աշխարհի ուշադրությունը յութուբային, բլոգային տարածքներում ուղղվում է դեպի պոտենցիալ մասնակիցները։ Եվրատեսիլի հեշթեգի տակ դրվող ելույթները շանս են ստանում՝ տարածման, ճանաչման, հանդիսատես գրավելու։ Մեր հանրայինը (մեր բոլորի հեռուստատեսությունը) կարող է լցնել այդ դաշտը բազմաթիվ անուններով, շանս տալ շատերին, բացել տեղական ու միջազգային հանդիսատեսի դուռը մեր ամենատարբեր ստեղծագործ երաժիշտների առաջ։ Արդեն տեսանք, որ ոչինչ չի երաշխավորում ֆորմալ հաղթանակ՝ ո՛չ ձայնը, ո՛չ կատարողական վարպետությունը։ Ուրեմն հաղթանակը պետք է այլ տեղում փնտրել։


Եվ այսպես՝ ինչպե՞ս հաղթել այս մրցույթում.

- Համարել, որ Եվրատեսիլին մեր մասնակցության նպատակը հենց մասնակցությունն է, բայց ոչ թե մի հատիկ մասնակցի, այլ՝ լայն մասնակցությունը՝ երկրի ներսում։ Հենց որ մենք կարողանանք ապահովել գրագետ, հետաքրքիր, լայն ներառմամբ ներքին մրցույթներ, համարեք, որ Եվրատեսիլում հաղթել ենք, քանի որ Եվրատեսիլը ծառայեցրել ենք մեր ներքին երաժշտական կյանքի զարգացմանը և բազմազանեցմանը։ Դա կարող է լինել խնդիր, որի համար ափսոս չեն լինի հանրային ռեսուրսները։ Դա կլինի իրական հաղթանակ, որը կախված կլինի միայն մեզնից, ու ոչ՝ ինչ-որ անհասկանալի քվեարկությունից։

Հ.Գ. Իսկ Սրբուհին իհարկե հրաշալի երգչուհի է»:

դիտվել է 14544 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսայնութ. Ով է Վաչե Թովմասյանի կինը

Տեսանյութ. Ով է Արամ MP3-ի կինը

Ով է Զարուհի Բաբայանի որդին, տեսեք որքան է մեծացել նա

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է