Երևան
18 / Հուլիս / 2019

«Կյանքի և մահվան» ստուգարք

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դատախազական համակարգում, Ռոբերտ Քոչարյանի գործով պայմանավորված, «կյանքը կանգ է առել», բոլոր ուժերը մոբիլիզացվել են միայն այդ գործի վրա, որը դարձել է այս համակարգի համար «կյանքի և մահվան» ստուգարք։ Դատախազության մեր աղբյուրը պատմեց, որ մարդիկ կաշվից դուրս են գալիս, ով ինչով կարողանում է՝ խորհուրդ է տալիս, մասնակցում է, որ խայտառակ չլինեն, իսկ ոմանք էլ այդ ծառայության դիմաց պաշտոնի բարձրացում են ակնկալում։


Արդյունքում պարալիզացվել է դատախազության բնականոն աշխատանքը, մի կողմ են մղվել մնացյալ գործերը։ Պատմեցին, որ օրերս Քննչականը Քոչարյանի գործով դատախազներից Գևորգ Բաղդասարյանի հաստատմանն է ուղարկել Մասիսի քաղաքապետի և ևս 11 մեղադրյալների գործը, որ հաստատումից հետո գործն ուղարկվի դատարան, սակայն Բաղդասարյանն ասել է, որ հիմա դրա ժամանակը չէ, թող հետ գնա, մի ամիս էլ պահեն, լրացուցիչ քննեն, հետո կթեթևանանք, կտեսնենք ինչ ենք անում։ Իսկ գործը հետ ուղարկելու պաշտոնական հիմնավորման մեջ էլ նշել են, թե ուղարկում են լրացուցիչ քննության, բայց թե ինչն է թերի, որտեղ են թերացել քննչական մարմինները և ինչ պիտի անեն, ոչ մի պարզաբանում չի տրվել, ինչն արվում է սովորաբար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 5584 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է