Երևան
20 / Օգոստոս / 2019

Հայկ Սարգսյանը կրկին խմբագրել է իր աղմկահարույց գրառումը

Քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կրկին խմբագրել է իր աղմկահարույց գրառումը՝ ավելացնելով. «Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին դա ճնշում չէ՞։

Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում են մեղադրյալի կողքին՝ դա ճնշում չէ՞։


Իսկ երբ այս մասին այլ էջում տեղադրած գրառումով ես կիսվում եմ՝ դա ճնշո՞ւմ է»։

Նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելով, որ Հայկ Սարգսյանի գրառումը ուղիղ ճնշում է դատարանի նկատմամբ, որն այսօր պետք է հրապարակի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցի վերաբերյալ իր որոշումը: 

դիտվել է 17938 անգամ

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին