Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Փաշինյանի «բալետչիկների» մոտ խուճապ է․ «Այս վարչապետն այլևս չի կարող կառավարել»

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.Փաշինյանին` իր իսկ մեղքով նսեմացնելու ավելի հաջող քայլ քան Քոչարյանի արձակումն է` չէր կարող լինել:

Փաշինյանի իշխանությունն ակնհայտորեն անմեղսունակ վարքագիծ է դրսևորում, որ թույլ է տալիս նախկին ռեժիմի ռևանշ:

Սրանից հետո ինչ էլ որ անի իշխանությունը` մի բան փաստ է. Նիկոլ Փաշինյանը մսխել է իրեն տրված հեղափոխության մանդատը, ոտնատակ տվել հեղափոխության գաղափարը և ինքն իրեն տապալել` տապալելով նաև ժողովրդի հաղթանակը:

Ստեղծվել է մի անհեթեթ իրավիճակ, երբ Փաշինյանի անկարողության և մոլորվածության արդյունքում ստիպված ենք պաշտպանել նրան անվերապահորեն այն ուժերից, որոնց չեզոքացնելու մանդատ էինք տվել նրան: Հասկանալով, որ վարչապետը չի կարողանում կառավարել` ստիպված ենք սատարել նրան այս պայքարում, որը հենց նրա անկարողության արդյունքն է: Դժվար է ասել թե որ պահանջն է հիմա առավել անհրաժեշտ. Փաշինյանի հեռացումը՞ թե՞ նրան անվերապահ սատարելն այս փուլում:

Ամեն դեպքում այս վարչապետն այլևս չի կարող կառավարել: Իր թավիշով նա նախևառաջ խեղդում է սեփական ժողովրդին և նրան նետում քաղաքական անտեղի և խիստ վտանգավոր ցնցումների մեջ: 

դիտվել է 81303 անգամ

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը