Երևան
18 / Հունիս / 2019

ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ Է

Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը մտնում է ապակայունացման սուր փուլ։

Ամեն ինչից դատելով, գործ ունենք Հայաստանից դուրս մշակված սցենարի հետ։ Դրված է խնդիր՝ ապակայունացնել Հայաստանը, ներքին բախումներ ու հայաստանցի-ղարաբաղցի արհեստական պառակտումներ հրահրել, լիակատար քաոսային վիճակ ստեղծել, որից հետո Ադրբեջանը լայնածավալ հարձակում կսկսի։ Օտար սցենարիստները ցանկանում են կրկնել 1920 թ. Կարսի սցենարը՝ առանց լուրջ կռվի հաղթանակ ապահովել թուրք-ադրբեջանական դաշինքին, զավթել Արցախն ու Սյունիքը և դատապարտել Հայաստանի Հանրապետությունը արագ կամ դանդաղ ոչնչացման։

Այդ սցենարը, առանց հասկանալու, կյանքի են կոչում Հայաստանի Հանրապետության և Արցախի հին ու նոր իրար դեմ ցցված իշխանությունները։ Նրանք պարզապես մրցում են միմյանց հետ, թե ով է է՛լ ավելի անպատասխանատու ու տգետ երկրի անվտանգության ու ճակատագրի նկատմամբ։ Ինչպես խամաճիկ եղել են, այնպես էլ խամաճիկ մնում են։

Այս ամենը գալիս է նրանից, որ մինչև այսօր դաշտում դեռևս չկա իսկական, բուն, հասուն հայկական քաղաքական կազմակերպություն՝ կուսակցության կամ դաշինքի տեսքով։

Վերջին հույսը մնում է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ, որին ամեն գնով պետք է զերծ պահել քաղաքական արկածախնդիր վերնախավի քայքայիչ ազդեցություններից։

Արմեն Այվազյան

դիտվել է 63565 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Բանակում «լավ տղա» հասկացություն չկա. ինչ են պատմում զինծառայողներն իրենց առօրյայից

Հենրիխ Մխիթարյանի և քրոջ՝ Մոնիկայի գեղեցիկ պարը հարսանեկան արարողության ժամանակ (Video)

Աշխարհահռչակ երգիչը երգել է Հենրիխի ու Բեթթիի հարսանիքին (Video)

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3