Երևան
15 / Հուլիս / 2019

Վալերի Օսիպյանը խուսափեց պատասխանել, թե ինչ հանձնարարական է իջեցվել ներքին ուժերին

ՀՀ ոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր ողջ հանրապետությունով մեկ պիտի հսկեն իրավիճակը, որպեսզի հասարակական կարգը պահպանեն:

«Մենք, այո՛, ունենք այդ բավարար ռեսուրսներն ու հնարավորությունները, որպեսզի մեր աշխատանքը պատշաճ կերպով կատարենք»,- ասաց ՀՀ ոստիկանապետը՝ խուսափելով պատասխանել այլ հարցերի:


Վարչապետի հայտնի հայտարարության հետ կապված՝ ի՞նչ հանձնարարական է իջեցվել ոստիկանությանը, այդուհանդերձ, հետաքրքրվեցինք պարոն Օսիպյանից:


«Հասարակական կարգն ենք ապահովելու ամբողջ Հայստանում: Մնացած հարցերով, խնդրում եմ, դիմեք մեր լրատվական ծառայությանը»,- փոխանցեց ոստիկանապետը՝ խուսափելով պատասխանել այս և մյուս հարցին, թե որքանո՞վ է վարչապետի հայտարարությանը հետևող ոստիկանն իր գործողություններով հակասահմանադրական քայլեր անում, ինչպես նշում են մի շարք փորձագետներ:

դիտվել է 6126 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Տեսանյութ․ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը չբարևեցին միմյանց

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է