Երևան
20 / Սեպտեմբեր / 2019

Մեկի մտքով թող չանցնի, թե կկարողանա, Արցախ-Հայաստան թշնամացնել, հողային կորուստ տալ ու պատասխանատվությունից փախչել, ասելով՝ ժողովուրդն էր մեղավոր

Ու դեռ կան մարդիկ, որոնց թվում է, թե Արցախի հայությունը կարող է պատերազմ հրահրել՝ դավադիր կերպով տարածք հանձնելու համա՞ր։ Դե ասա Լևոնի արև։ Արցախցի՞ք, որ սանտիմետր առ սանտիմետր կռիվ են տվել։ Սենց բան ասողը եթե անմեղսունակ ապուշ չի, ապա հենց ինքն է դավադրություն պատրաստողը և էն գլխից էլ արդեն «մեղավորների» շրջանակն է պատրաստում՝ թեման բարդելով իրենց համար անցանկալի անձերի վրա...

Ասենք, ասել, թե Արցախցիք դավադրություն են պատրաստում՝ հող հանձնելու նպատակով, էդ նույնն ա, թե ասես, որ Գեներալները չեն վճռելու Արցախի ճակատագիրը, կամ նույնն է, որ ասես Լարա Ահարոնյանը ավանդապաշտ հայ կին է, կամ նույնն է, որ Բուն Տվ-ին քաղաքական մանիպուլյացիաները և մուտիլովկաները՝ իբրև բացասական երևույթ ներկայացնի, կամ նույնն է, որ Իոհանիսյան Դանիելը և Սաֆարյան Ստյոպիկը իրենց ընդդիմախոսներին մեղադրեն Ռուսաստանից գրանտ ստանալու և օտար երկրի շպիոն լինելու մեջ։ Էդ նույնն է, որ Սորոսը ասի, թե ինքը Հայապահպան ու ամենաբարոյական կառույցն է Հայաստանում։ Էդ նույնն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասի, թե ինքը կապ չունի ոչ Նիկոլ Փաշինյանի հետ, ոչ Վլադիմիր Կարապետյանի, ոչ էլ պաշտեոններ ստացած մնացած հին ու նոր լևոնականների հետ։ Էդ նույնն է, որ Լևոնն ասի, թե ինքը կապ չունի Մարտի 1-ի հետ, Ատոմակայանը, Նաիրիտը փակվելու, գործարանների թալանի, կոպեկներով հողն ու գործարանները սեփականաշնորհելու ու սարքավորումները մետաղաջարդոնի տեղ պարսիկներին ծախելու հետ։ Էդ նույնն է, որ Լևոնն ասի, թե Շուշին ինքն է ազատագրել, Էդ նույնն է, որ զենքից զարդ սարքողը ասի, թե Վիտալի Բալասանյանը ապրիլյանին սաունայում դինջանում էր, իսկ իրենք առաջին գիծ թուրք էին խփում։ Էդ նույնն է, որ մանկապղծության քարոզիչներին ու այլասերվածներին բերես կարգես երեխաների պաշտպան, իսկ այլանդակության պրոպագանդան անվանես կրթություն... Էդ նույնն է, որ Եկեղեցու դեմ ակցիաներ անող, «ոչ պետությանը, ոչ ազգին, ոչ բանակին» գոռացող անձնական օգտագործման լգբտ ակտիվիստներիդ ասես ժողովուրդ կամ քաղաքացիական հասարակություն։ Էդ նույնն է, որ անձնական օգտագործման լգբտ ակտիվիստներիդ քսի տաս Երևանի 2800-ամյակի այգու վրա, իսկ մի տարի անց հայտարարես, թե էդ ջրի տակով անցնելը երանություն է... Էս շարքը կարելի է երկար շարունակել... Բայց կարճ ասեմ. էն օրը երբ դու մեղանչեցիր հայ Ավանդական արժեքների՝ ու մասնավորապես ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ դեմ՝ այ էդ օրվանից պիտի արդեն սկսեիր քո պաշտոնավարման օրերի հետհաշվարկը...

Հայ ընտանիքի դեմ մեղանչողը չի մարսի էդ...

Հ.Գ.
Արցախի թեմայով ցանկացած բացասական ընթացքի դեպքում պատասխան են տալու երբևէ իշխանության եղած ԲՈԼՈՐԸ՝ սկսած Լևոնից, վերջացրած քեզնով ու քեզնից հետո եկողներով...
Մեկի մտքով թող չանցնի, թե կկարողանա, հասարակությունը խառնել իրար, Արցախ-Հայաստան թշնամացնել, հողային կորուստ տալ ու պատասխանատվությունից փախչել, ասելով՝ ժողովուրդն էր մեղավոր... Տնով-տեղով ցեղով-ծուպով պատասխանատու են ԲՈԼՈՐ ղեկավարները և հատկապես՝ տվյալ ժամանակահատվածում պաշտոնավարողները...

Նյութի աղբյուրը՝ https://www.facebook.com/zakar.khojabaghyan?__tn__=%2CdC-R-R&eid=ARBCw3oYKMCo5pWgrjYOTysRzdgE6bex6TSyLRonOVr3Ev46OuBlpd9PciYwKo4Y2OXOeFHTtkdCOCrh&hc_ref=ARSuo9BmFt7zkZ4RIgRiT7JIlUsEr8kisMBIcWhliy36JqwNoq1Jp3aFCskE8dexbNo&fref=nf

դիտվել է 7638 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա