Երևան
24 / Հունիս / 2019

Եթե ոստիկաններն արագ չարձագանքեին, Հրանտ Մարգարյանի որդին մի քանիսի մռութը կփշրեր

ՀՅԴ գործիչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Մանուկյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Այսօր ոստիկանության բաժին եմ ներկայացրել շաբաթ օրը Ազատության հրապարակում մի խումբ անձանց կողմից ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ նրա ընտանիքի ու թոռների դեմ վայրենի հարձակման բազմաթիվ տեսագրությունները, որոնք կցվելու են քննվող գործին։

Ենթադրում եմ, որ առաջիկայում արդեն կհարուցվի քրեական գործ, խմբակային խուլիգանություն հոդվածի հատկանիշներով։

Ի դեպ, ոստիկանները արագ, դեպքից կարճ ժամանակ անց արձագանքել էին ահազանգին եւ արագ քննություն սկսել։ Ոստիկանների արագ արձագանքման եւ պրոֆեսիոնալ քայլերի շնորհիվ էր հնարավոր եղել խուսափել ավելի ծանր բախումից։

Հակառակ դեպքում, եթե նրանք արագ չարձագանքեին, Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը մի քանիսի մռութը կփշրեր, որի համար ուներ բարոյական եւ իրավական բոլոր իրավունքները, քանզի վտանգված էին իր երկու մանկահասակ զավակները։ Երեխաները սակայն բավականին վախեցել են։


ՀԳ առայժմ Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ արձագանք չկա»։

դիտվել է 13945 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Հայության ամենահզոր հատկանիշը ազգային համախմբությունն է վտանգի պահին.Կարինե Տոնոյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է