Երևան
20 / Սեպտեմբեր / 2019

Ինչո՞ւ Արարատի մարզպետը միանգամից երկու տեղակալներից ազատվեց. մանրամանսեր

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը երեկ ազատվեց իր երկու տեղակալներից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է երկու փոխմարզպետների ազատման դիմումները: Եթե «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանի դեպքում մարզպետարանից կառուցվածքային փոփոխությունների պատճառն են վկայակոչում, ապա վարչապետի կուսակից Տիգրան Պասիլյանի մասով բավականին ուշագրավ տեղեկություններ են փոխանցում մեր աղբյուրները:

Պարզվում է, Պասիլյանն իր հրաժարականի դիմումը կառավարություն է փոխանցել դեռ 4-5 օր առաջ, երեկ է ստորագրվել՝ վարչապետի Չինաստան կատարած այցի պատճառով:

Տիգրան Պասիլյանը չի թաքցում մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ ունեցած լարված հարաբերութունների մասին, սակայն խուսափում է իր հրաժարականը ինտրիգով պայմանավորել: Համարում է, որ լավ է աշխատել, իսկ թե ինչո՞ւ է վարչապետն իր լավ թիմակցից այսքան հեշտ ստորագրումով ազատվել՝ առանց պարզաբանումների, պատասխան չունի:

«Վարչապետը գործադիր իշխանության ղեկավարն է, և պարտադիր չի երկու կուսակիցների անձնական հարաբերություններից տեղյակ լինի, դա իմ անձնական որոշումն է եղել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Պասիլյանը:

Իսկ Գարիկ Սարգսյանի հետ փոխմարզպետի լարված հարաբերությունները սկիզբ են առել դեռ անցած տարի՝ Մասիսում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպի պատճառով:

Վարչապետի համար ամենաշատ ձայն բերած, սիրելի և հանդուրժելի մարզպետը այդպես էլ չի մարսել Պասիլյանի հետ ունեցած տհաճ միջադեպը:

Հիշեցնենք, 168.am-ը ժամանակին գրել էր Մասիսում՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ մարզպետի վարորդի հետ տեղի ունեցած «Իմ քայլ»-ականների ծեծկռտուքի մասին, ինչի հետևանքով ծեծի էր ենթարկվել փոխմարզպետ Պասիլյանը:

Մամուլում հնչեղություն ստացած տեղեկատվական այդ արտահոսքից հետո ոստիկանությունը ստիպված եղավ դեպքի առնչությամբ նյութեր նախապատրաստել, հետագայում, իհարկե, բողոքի բացակայության պատճառով միջադեպը իրավական հետևանք չունեցավ: Միջադեպից հետո մարզպետի վարորդը բացատրագիր գրեց ոստիկանությունում, ազատվեց մարզպետի օգնականի պաշտոնից, ու գործը ջրվեց- գնաց:

Այս միջադեպից հետո մարզպետ Գարիկ Սարգսյանը շատ անգամներ աշխատանքի ընթացքում շրջանցել է փոխմարզպետին, բազմաթիվ ձևերով հասկացրել, որ թիմակիցը ցանկալի գործընկեր չէ իր համար: Ասում են՝ շեֆի բռնած դիրքին ժամանակ անց հետևել են նաև մարզպետարանի աշխատակիցները, արհամարհանքով են վերաբերվել փոխմարզպետին:

Տիգրան Պասիլյանն էլ իր հերթին պատժել է մարզպետին, շաբաթներով բացակայել է, բայց աշխատավարձ է ստացել: Պասիլյանն աշխատանքի է ներկայացել շաբաթը մեկ- երկու օր, «ծիկ արել» ու հեռացել է շենքից, ասում են աշխատակազմից ՝ վստահեցնելով, որ վերևից դաբրոյի է սպասել: Դաբրոն, փաստորեն, այսօր ստացավ՝ մերժումի տեսքով, Պասիլյանն ազատվեց վարչապետի հրամանով, իսկ այլ առաջարկ, ասում են, չունի:

Արձանագրենք, հերթական «Իմ քայլ»-ական պաշտոնյան տան բազմոցից եկավ պաշտոնի՝ նույն կերպ պաշտոնից հեռացավ, նորից անգործ նստեց բազմոցին: Իսկ սկանդալների կենտրոնում ժամանակ առ ժամանակ հայտնվող Արարատի մարզպետը մնաց միակ տեղակալի՝ իր բաջանաղ Արտավազդ Նազարեթյանի հետ:

դիտվել է 19683 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա