Երևան
20 / Սեպտեմբեր / 2019

Ինչ ուզեմ՝ ասելու եմ, դու էլ նստած լսելու ես․ Քոչարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)

«Կոչ եմ անում բոլոր մասնակիցներին կոռեկտություն պահպանել»,-Քոչարյանի ելույթը ընդհատելով, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչին ի պատասխան Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին դիմելով, հայտարարեց, որ դատախազը բոլոր հնարավոր միջոցներով բոլոր հնարավոր խախտումներից դուրս է գալիս։


«Դուք թույլ եք տալիս դատախազությանը ընդհատել ցանկացած պահի ցանկացած մեկի խոսքը՝ անգամ բառը չավարտած»,-ասաց Քոչարյանի պաշտպան Ալումյանը, ինչին ի պատասխան՝ դատավորն Ալումյանին հիշեցրեց, որ այս օրերին նա ցանկացած պահի ցանկացած հայտարարությամբ հանդես եկել է։

«Ես ինձ թույլ չեմ տվել բռի ձևով ընդհատել»,-ասաց Ալումյանը, դատավորն էլ կոչ արեց Ալումյանին չափի մեջ լինել։

«Ձեր մեղադրականը իրավական դաշտի հետ ընդհանրապես կապ չունի, ինչ ուզեմ՝ այն էլ ասելու եմ, և դու էլ նստած լսելու ես»,-դիմելով գլխավոր դատախազին՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

դիտվել է 17545 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա