Երևան
17 / Հունիս / 2019

Միջադեպ «Արթիկ» ՔԿՀ–ում. փորձել են դանակահարել Վարդան Ղուկասյանի եղբորորդուն, վնասել են պարանոցը

«Արթիկ» ՔԿՀ–ում մայիսի 19–ին միջադեպ է տեղի ունեցել երկու դատապարտյալների միջեւ։

Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանի մտերիմները NEWS.am–ին հայտնեցին, որ կալանավայրում փորձել են դանակահարել Ղուկասյանին։ Նշենք, որ Վահե Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդին է։


«Վահեն վատառողջ է եղել՝ լյարդի խնդիրներ ունի , դիմել էին բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Այդ օրը տղան ակնկալել է, որ իրեն Երեւանից Գյումրու ԲԿ կտանեն, սակայն վերադարձրել են «Արթիկ» ՔԿՀ։ Գիշերը բավականին հաղթանդամ մեկը մտել է բանտախուց՝ փորձել դանակով հարվածել կրծքին, հետո վիզը վնասել։ Վահեն դիմադրել է, ասում են դանակի հետքեր կան վրան»,–պատմեց Ղուկասյանի ազգականներից մեկը։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am–ին հայտնեցին որ միջադեպը տեղի է ունեցել խցակից դատապարտյալների միջեւ։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը տեղեկացրեց, որ մայիսի 19–ին Ղուկասյանի խցում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո երկու դատապարտյալ միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել։

Նրա խոսքով՝ դատապարտյալներին տեղում բուժօգնություն են ցուցաբերել. նրանց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։

Փաստի կապակցությամբ Արթիկի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. հուլիսի 22-ին, Արտյոմ Կարապետյանի՝ («Շեկո») սպանության մեջ մեղադրվող՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը) եւ 235 հոդվածի 1-ին մասով(ապօրինի կերպով զենք–զինամթերք կրելը) եւ դատապարտեց 17 տարվա ազատազրկման։

 

դիտվել է 8228 անգամ

Մենք իրենց գրպանին ենք խփել, դրա համար էլ ստեղծվել է այս աժիոտաժը. Սիլվա Ադամյան

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Օր առաջ պետք է վերջ դրվի «հայաստանցի»-«արցախցի» տարանջատումներին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3