Երևան
20 / Նոյեմբեր / 2019

Բացառում եմ, որ մենք կունենանք լարվածություն. Բակո Սահակյան

«Լարվածությունների վերաբերյալ մեկնաբանություններում, ես արհեստական մաս եմ տեսնում, բացառում եմ, որ մենք կունենանք լարվածություն, իսկ եթե լինում են նման պահեր, ապա մենք պարտավոր ենք ամեն ինչ անել և շրջանցել նման ժամանակաշրջանները»:

Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման համար իր և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ներկայացրած անձնական երաշխավորությանը հետևանքով Հայաստանյան իշխանությունների հետ հնարավոր լարվածությանը:


Բակո Սահակյանը նշեց, որ իրենց միջնորդությունը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. «Ընդհակառակը՝ այս քայլը նպատակ էր հետապնդում, որ եթե կա լարվածություն, այդ լարվածությունը թուլացնելու։ Մենք մեր միջնորդության մեջ նշել ենք, որ դա քայլ չէ ուղղված Հայաստանի դատական գործընթացը կասկածի տակ առնելու»- ասաց Արցախի նախագահը։

Հարցին, թե 2008 թվականի մարտի 1-ին Արցախից զինվորական ուժեր բերվե՞լ են Հայաստան, թե ոչ Բակո Սահակյանը պատասխանեց. «Այդ մասին մենք բազմաթիվ հայտարարություններ ենք արել, ՀՔԾ–ն քննչական գործողություններ է իրականացրել և այս պահին ևս շարունակում է իրականացնել»,- եզրափակեց նա։

դիտվել է 4201 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)