Երևան
24 / Հունիս / 2019

Մարտահրավեր Արթուր Վանեցյանին. բարդ իրավիճակ մեծահարուստների միջեւ

lragir.am-ը գրում է․ Հայաստանի ներքաղաքական միջավայրում դատական համակարգի շուրջ եւ դրա առիթով ծավալված քաղաքական բուռն զարգացումներին զուգահեռ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ֆուտբոլային «դատարանի»՝ մրցավարական համակարգի շուրջ: Փյունիկ ֆուտբոլային ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, կոչ անելով լուծել մրցավարության հարցը, ազատել հայկական ֆուտբոլը կողմնապահ մրցավարներից, թարմացնել համակարգը՝ ի նպաստ հայկական ֆուտբոլի զարգացման:

Հայաստանի ներքաղաքական միջավայրում դատական համակարգի շուրջ եւ դրա առիթով ծավալված քաղաքական բուռն զարգացումներին զուգահեռ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ֆուտբոլային «դատարանի»՝ մրցավարական համակարգի շուրջ: Փյունիկ ֆուտբոլային ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, կոչ անելով լուծել մրցավարության հարցը, ազատել հայկական ֆուտբոլը կողմնապահ մրցավարներից, թարմացնել համակարգը՝ ի նպաստ հայկական ֆուտբոլի զարգացման:

Փյունիկ ակումբի այդ կոչի առիթը ամենեւին էլ Հայաստանի դատական համակարգի շուրջ զարգացումները չեն: Փյունիկի առիթը Վանաձորում Լոռի ակումբի հետ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղն է, որը ավարտվել է 2:2 հաշվով: Խաղավերջում, ըստ ակումբի, մրցավարը չի նշանակել ակնառու 11 մետրանոցը: Այդպիսով, ակումբը եւ նրա երկրպագուները մեկնաբանում են, որ Փյունիկը զրկվել է հաղթանակից, կարեւոր երկու միավորից, ինչը կարող է ազդել թիմի չեմպիոնական հեռանկարի ապահովման վրա: Փյունիկը հայտնում է նաեւ, որ մրցավարը թույլ է տվել այլ կոպիտ սխալներ:

Փյունիկը Հայաստանի առաջնության առաջատարն է: Առաջնության ավարտին մնացել է մեկ-երկու տուր: Եթե Փյունիկը հաղթեր մնացած խաղերը, ապա անկախ մյուս մրցակիցների խաղերի արդյունքից՝ կդառնար չեմպիոն: Այժմ, Վանաձորում ոչ ոքիից հետո, Փյունիկին կարող է շրջանցել Արարատ-Արմենիա ակումբը, եթե հաղթի իր մնացած խաղերը: Այդ դեպքում չեմպիոն կդառնա Արարատ Արմենիան:

Փյունիկն ու Արարատ Արմենիան պատկանում են ռուսաստանահայ մեծահարուստների: Փյունիկի սեփականատերը Արթուր Սողոմոնյանն է, որը մի քանի տարի առաջ գնեց ակումբը Ռուբեն Հայրապետյանից՝ ֆեդերացիայի նախկին նախագահից: Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիայի նախագահի պաշտոնը թողեց թավշյա հեղափոխությունից հետո: Նա հայտարարում էր, որ չի տա հրաժարական, սակայն, երբ հայտնի դարձավ, որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնելու է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, Հայրապետյանը հայտարարեց, որ այդ դեպքում կթողնի պաշտոնը: Մինչ այդ նա մի քանի անգամ հայտարարել է, թե պաշտոնից կհեռանա այն բանից հետո, երբ հայկական ֆուտբոլում կվերացնի գոյություն ունեցող ստվերային տոտալիզատորը:

Արարատ-Արմենիայի սեփականատերն է ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը թիմը ձեռք է բերել մինչեւ թավշյա հեղափոխությունը:

Սեղանին Չեմպիոնների Լիգայի մասնակցության իրավունքն է: Հայկական ակումբային ֆուտբոլում դա հույժ կարեւոր է, քանի որ անգամ որակավորման նախնական փուլերը անցնելու դեպքում ակումբները ստանում են ՈՒԵՖԱ-ի բավականին մեծ դրամական պարգեւատրում, որը թույլ է տալիս փոխհատուցել տարվա ընթացքում ակումբի վրա արված կամ ամբողջ ծախսը, կամ դրա շոշափելի մասը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 65197 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Հայության ամենահզոր հատկանիշը ազգային համախմբությունն է վտանգի պահին.Կարինե Տոնոյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է