Երևան
16 / Սեպտեմբեր / 2019

Լեւոն Երանոսյանի գործով դատական առաջին նիստը մեկնարկել է. Միջնորդել են Նիկոլ Փաշինյանին դատարան հրավիրել որպես վկա

Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարությունյան Մանուկյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 21-ին, մեկնարկել է նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը։

Լեւոն Երանոսյանը մինչեւ դատական նիստը լրագրողներին փոխանցեց գրավոր հայտարարություն, որում նշված է, որ ինքը մեղադրանքը չի ընդունում։


Դատական նիստի սկզբում Լեւոն Երանոսյանի պաշտպանը միջնորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի քրեական գործով որպես վկաներ հարցաքննելու առնչությամբ։

«Վկայակոչված ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաները դեպքի ժամանակ գտնվել են դեպքի վայրում եւ ականատես են եղել գործողություններին, որոն կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել Լեւոն Երանոսյանին։ Նիկոլ Փաշինյանը եւս ներկա է գտնվել այնտեղ եւ տիրապետում է տեղեկության, որը սույն գործքի դատաքննության ժամանակ անհրաժեշտ է պարզաբանել։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:

Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքի` Լեւոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում եւ դրանով իսկ պայմանավորված` չունենալով հատուկ միջոցառումների իրականացման միջոց հանդիսացող «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ ստանալու եւ անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, այն է՝ չպահպանելով մարդկանցից առնվազն 2,5 մետր հեռավորությունը, 2018 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետեւանքով ցույցի մասնակիցներից ավելի քան 40 հոգի ստացել են տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր եւ միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Լեւոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետեւանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արցախի պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ, կիրառման համար թույլատրելի նույն չափանիշների խախտմամբ, Լեւոն Երանոսյանը ցուցարարների նկատմամբ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետեւանքով ցույցի մասնակիցներից եւս 6–ը ստացել են մարմնական վնասվածքներ:

դիտվել է 6671 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Էքսկլյուզիվ․ Քրդական համայնքի ղեկավարն արձագանքում է գերեզմանատներին վերաբերվող սկանդալին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա