Երևան
24 / Հունիս / 2019

5 սխալ, որոնք մենք թույլ ենք տալիս օծանելիք ցողելիս


Օծանելիքը կնոջ կերպարի անբաժան մասն է։ Բոլոր տղամարդիկ էլ այն կարծիքին են, որ կնոջ վրայից պետք է լավ բույր զգացվի։ Հենց օծանելիքն է կնոջը առեղծվածային դարձնում և անհատականություն տալիս։

Մենք հիմնականում օծանելիք ենք օգտագործում առանց մտածելու։ Դե, ի՞նչ բարդ բա կա այդտեղ։ Մի քիչ ականջների հետևը, մի քիչ դաստակներին, և պատրաստ է։ Եվ այսպես շատ կանայք տարածված սխալներ են թույլ տալիս՝ կապված օծանելիքի հետ, ինչի պատճառով բույրն այլ կերպ է զգացվում, ոչ այնպես, ինչպես նախատեսված էր։

 

1. Դուք օծանելիքը լողասենյակում եք պահում

Հիշեք, որ ջերմաստիճանի տատանումներն ու խոնավությունը բացասական ազդեցություն կարող են ունենալ ձեր օծանելիքի որակի վրա։ Ավելի լավ է՝ պահեք այն ձեր հարդարման սեղանի վրա։

2. Դուք օծանելիքը ձեր չոր մաշկին եք քսում

Հիշեք. խոնավ մաշկն ավելի երկար է պահում օծանելիքի բույրը։ Նախքան օծանելիք օգտագործելը լոսյոն օգտագործեք։

 3. Դուք շփում եք օծանելիքը դաստակներով

Օծանելիքը ցողելով ձեր դաստակին՝ մյուս դաստակով այն մի շփեք. Այդ դեպքում օծանելիքի մի մասը ցնդում է։ Թողեք, որ այն ինքնուրույն չորանա. այդ դեպքում հոտն ավելի կայուն և հագեցած կլինի։

4. Դուք չափազանց շատ եք օծանելիք ցողում

Օծանելիքը չափավոր ցողեք, որպեսզի բույրը թեթև զգացվի, այլ ոչ թե ամբողջովին օդի մեջ լուծվի։

5. Դուք լոգանքի անհամապատասխան գել եք օգտագործում

Որպեսզի ձեր օծանելիքի բույրը լիովին ճիշտ զգացվի, համոզվեք, որ ձեր գելը հակասող նոտաներ չի պարունակում։ Կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ չպետք է լինեն այնպիսի արոմատիզատորներ, որոնք չկան ձեր օծանելիքի մեջ։ Դեզոդորի և շամպունի հոտը նույնպես պետք է համադրվի ձեր օծանելիքի հետ։

դիտվել է 10242 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Հայության ամենահզոր հատկանիշը ազգային համախմբությունն է վտանգի պահին.Կարինե Տոնոյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է