Երևան
17 / Սեպտեմբեր / 2019

Հայկ Սարգսյանը 150 հազար դոլարանոց մեքենա վարելուց հետո, հիմա էլ թիկնապահնե՞ր է պահում

«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ Զարեհ Սարգսյանի ՔՊ-ական պատգամավոր որդու օրենսդիր «կայֆերը» շարունակվում են:

Ականատեսների պնդմամբ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հիմա էլ «ախռաննիկներ» է պահում, նրան քաղաքում մշտապես ուղեկցում են սպորտային հագուստով եւ թիկնապահի կեցվածքով 2-3 անձ:


Ի դեպ, հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը վերջերս աչքի էր ընկել նաեւ Երեւանի փողոցներում Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա վարելիս: Այդ ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է, եւ երբ աղմուկ բարձրացավ, նա հայտարարեց, որ ընկերոջ մեքենան է: Այնպես որ, չի բացառվում, այս անգամ էլ հայտարարի, թե ընկերոջ «ախռաննիկներն են» իր հետ քաղաքում շրջում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5515 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա