Երևան
23 / Հոկտեմբեր / 2019

Ռիսկայինները. ո՞վ է լինելու հաջորդը

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարության պաշտոնական կայքը տեղեկություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատի մարզի երկու փոխմարզպետ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մինչեւ իշխանության գալը վարչապետն ու թիմակիցներն անընդհատ քննադատում էին, որ տարծքային կառավարման մարմիններն իրենց չեն արդարացնում, եւ այնտեղ լուրջ ու խորքային անելիքներ կան, եւ հատկապես թիրախավորվում էին փոխմարզպետները՝ նշելով, որ նրանք, ըստ էության, ոչնչով չեն զբաղվում, եւ այդ հաստիքները պետք է վերացվեն:


Սակայն իշխանափոխությունից արդեն անցել է մեկ տարի, իսկ իշխանությունների կողմից այս ոլորտի հետ կապված կոնկրետ գործողություններ չեն արվել: Կատարված պաշտոնանկությունները բավականին հետաքրքրական են հատկապես այն առումով, որ Արարատի մարզպետն անընդհատ հայտնվում է ինչ-որ զավեշտալի ու անհասկանալի իրավիճակներում, բայց շարունակում է պաշտոնավարել:

Քանիցս խոսել ենք այն մասին, որ մարզպետներն այս իշխանությունների ամենաթույլ եւ ռիսկային կադրերն են:

Կան տեղեկություններ, որ մարզպետարանների ղեկավար կազմերի փոփոխությունները շարունակություն են ունենալու, եւ այս ֆոնին հետաքրքրական է, թե ով է լինելու հաջորդը:

Չի բացառվում, որ մարզպետարաններում սկսված այս տոտալ փոփոխություններն անդրադառնան նաեւ Արագածոտնի մարզին, քանի որ մարզպետ Դավիթ Գեւորգյանի կողմից ռուսական դրոշը տրորելու տեսանյութի տարածումից հետո ՀՀ-ն խնդիր ունի ՌԴ-ին ցույց տալու, որ նա հատուկ չի նշանակվել մարզպետ. այդ տեսանյութերը նշանակումից որոշ ժամանակ անց են հայտնվել համացանցում, իսկ իշխանությունները կարող էին եւ նման ակցիայի մասնակցության մասին տեղյակ չլինել»:


Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 10267 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է․ Փաշինյան (տեսանյութ)

«Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդի...

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը